Չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը, որովհետև անկարելի է ջնջել հիշողությունն ու մոռանալ նահատակներին

24 Ապրիլի 2016

Լիբանանյան Ուժեր կուսակցությունն արդեն  երկրորդ տարին կազմակերպում է  Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություն՝ կուսակցության ղեկավար Սամիր Ժաաժայի նախագահությամբ։

Ապրիլի 22-ի հետմիջօրեին տեղի ունեցած ոգեկոչման արարողությունը վերնագրված էր «Կյանքի, մահվան և իրավունքի պատմություն»։ Մասնակցում էին՝ Լիբանանում ՀՀ դեսպանը, լիբանանահայ և արաբ պետական մի շարք պաշտոնյաներ, բազմաթիվ հայորդիներ։

Ելույթ ունեցան հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Սևակ Հակոբյանն իր խոսքում շեշտել է Արևելքի քրիստոնյաների հետ լիբանանահայության իրական դաշնակից լինելը, Արևելքի ժողովուրդների մտահոգություններն ու ճակատագիրը կիսելու մեծ փորձը։

«Չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը, որովհետև անկարելի է ջնջել հիշողությունն ու մոռանալ նահատակներին։ Ճշմարտությունն ավելի զորավոր է, քան մահը՝ հաստատելով, որ ազատությունը, ազգասիրությունն ու արդարությունն անգին են, և այդ պատճառով մենք արժանի ենք դրան», եզրափակել է խոսքը Ս․Հակոբյանը։ Վերջում  նա շնորհակալություն է հայտնել ոգեկոչման արարողության կազմակերպիչներին, հատկապես Սամիր Ժաաժային։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ