Թուրքիայի Մեջլիսի հայազգի անդամ Կարո Փայլանը խորհրդարան է տարել 1915 թվականին նահատակված հայ մտավորական-պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի և այլ մտավորականների լուսանկարները, հայտարարելով, որ մինչև 1915 թվականն Օսմանյան պառլամենտում այդ մարդկանց հետ միասին գործել են յոթ հայ պատգամավորներ, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները: Վերջում Կարո Փայլանը հայերենով ասել է․ «Աստուած անոնց հոգին լուսաւորէ»:
Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով, որ սպանությունից 101 տարի հետո նրանք վերադարձան խորհրդարան: