Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Ուրսուլա ֆոն դեր Լյայենը քննադատել է թուրքական օդուժի հարվածները Քուրդստանի Աշխատավորական կուսակցության կառույցների ուղղությամբ։ Նախարարն իր հարցազրույցի ընթացքում ընդգծել է, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու ԻՊ ահաբեկչական խմբավորումից, սակայն շատ կարևոր է Քուրդստանի Աշխատավորական կուսակցության հետ հաշտեցման ուղով շարժվելը»։
Նախարարը մինչ այդ ԻՊ դեմ պայքարում Անկարային աջակցելու մասին ելույթներ էր ունեցել, սակայն լռում էր քրդերի դեմ հարվածներ հասցնելու մասին։
Այդ առիթով Իրաքի Քուրդստանի Ինքնավար Մարզի ղեկավար Մասուդ Բարզանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետի հետ և մտահոգություն է հայտնել Թուրքիայի կառավարության և ՔԱԿ-ի միջև գոյություն ունեցող լարվածության առիթով։ Նա նշել է, որ նախընտրելի է՝ կողմերը բանակցեն, այլ ոչ թե կռվեն, ընդգծել է, որ միայն երկխոսության միջոցով կարող են տարաձայնությունները լուծել, գրում է «Զարթօնք» թերթը։