Արաբական ձախ կուսակցությունների 8-րդ կրանֆերանսը

21 Հունիսի 2017

    2017 թվականի մարտի 24-26-ը, Թունես քաղաքում, տեղի ունեցավ արաբական ձախ կուսակցությունների 8-րդ համագումարը: Այս համագումարի գրասենյակը գտնվում է Բեյրութում և նախաձեռնողն էր Լիբանանի Կոմունիստական Կուսակցությունը: Նման համագումարներ տեղի են ունենում յուրաքանչյուր տարի: Այս համագումարում մասնակցում էին 15 արաբական ձախ կուսակցություններ և 8 առաջադիմական ու ձախ կազմակերպություններ: Համագումարը իր համերաշխությունը հայտնեց պաղեստինցի ժողովրդի պայքարի նկատմամբ:
Համագումարում քննարկվեց իմպերիալիստական երկրների համագործակցության դերը տարածաշրջանի հետադիմական իշխանությունների հետ: Նրանք դատապարտեցին տարածաշրջանի մաս մաս անելը ըստ կրոնի, ցեղի և խմբավորումների: Այդ երկրներից ամենաբացասական դերն են խաղում Ամերիկան, Ֆրանսիան և Անգլիան: Նրանք դատապարտեցին տարածաշրջանի որոշ երկրների գաղտնի հարաբերությունները Իսրայելի հետ: Համագումարի վերջում նրանք մի հռչակագիր հրատարակեցին, որտեղ պաշտպանում և նեցուկ են կանգնում Պաղեստինյան դատին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ