Իրանը ծրագրում է երկու ատոմային էլեկտրակայան կառուցել երկրի հարավում, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բուշիրի հարավային նահանգում էլեկտրակայանների կառուցման նախագիծը նախատեսված է երեք - չորս տարվա համար, դրա արժեքը կազմում է շուրջ 10 միլիարդ դոլար, շուրջ 15 հազար տեխնիկ-մասնագետներ կներգրավվեն աշխատանքում, ասել է Սալեհը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանը եւ Իրանը համաձայնություն են ձեռք բերել Իրանի հարավի Մաքրանի ափամերձ գոտում երկու նոր ատոմային կայանների կառուցման շուրջը։