Վերահաս դաժան պատերազմի վտանգը

15 Փետրվարի 2016

Արաբ լրագրող  Հասսան Հալապին մեկնաբանելով Սիրիայի իրադարձությունները գրում է, որ Հալեպը առաջիկա օրերին գտնվելու է աշխարհի ուշադրության կենտրոնում, քանի որ հակամարտող տարածաշրջանային և միջազգային կողմերը լավ գիտեն, որ առաջիկա օրերի անկյունադարձը գտնվելու է Հալեպին իշխող կողմի ձեռքում։

Կան շատ դաժան և դժվարին սցենարներ Հալեպի ժողովրդի համար, որ պիտի փոխեն ոչ միայն Հալեպի, այլև ամբողջ  տարածաշրջանի ապագան։ Մինչ  ռուսները շարունակում են իրենց ծրագրերը՝ աջակցելով Սիրիայի կառավարությանը, ապահովելով   օդային    տարածքի անվտանգությունը, հակառակ կողմում Սաուդիան Արաբիան և Թուրքիան Հալեպի անկումը համարում են կորուստ տարածաշրջանում  իրենց շահերի տեսանկյունից և իրանական ազդեցութեան ընդարձակում:

Թուրք և արաբ ղեկավարները իրարահաջորդ հայտարարություններ են անում, որոնցով  ակնարկում են անխուսափելի ներխուժում Հյուսիսային Սիրիայի տարածք, որը եթե իրականանա, ապա նշանակում է, որ իսկական պատերազմ  է սկսվելու մի կողմից՝ Իրան-Ռուսաստանի,  մյուս կողմից՝ Թուրքիա-Սաուդիան Արաբիայի միջև Սիրիայի տարածքում, որի հետևանքով դժոխքի դռները լայնորեն  կբացվեն տարածաշրջանում:

 

Աղբյուրը՝ arevelk.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ