Լիբանանահայ մի խումբ երիտասարդներ կոչ են արել շահագրգիռ հայրենակիցներին վաղը մասնակցել Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ցույցին։ Նրանք նշել են, որ բողոքի ցույցը կազմակերպվում է ի հիշատակ Հրանտ Դինքի սպանության։
Ցուցարարների պաստառների վրա լինելու են թուրքի գնդակից նահատակված Հրանտ Դինքի և քուրդ իրավապաշտպան Թահեր Էլչիի նկարները։