ԱՄՆ-ի Կոնգրեսի հետազոտության ծառայության նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում զենքի վաճառքի մակարդակը 2015 թ․ չի բարձրացել, սակայն զենք արտադրողների միջև մրցակցությունը մեծացել է:
2014 թ․ արտաքին շուկայում ԱՄՆ-ի կատարած զենքի վաճառքը ավելացել էր 10 միլիարդ դոլարով, այսինքն՝ 35 տոկոսով ավելի, քան 2013 թվականին, որը կազմում էր 26.7 միլիարդ դոլար, իսկ 2014 թվականին հասավ 36.2 միլիարդ դոլարի: ԱՄՆ-ն մի քանի միլիարդ դոլարի առևտուր է իրականացրել Կատարի, Սաուդիան Արաբիայի և Հյուսիսային Կորեայի հետ:
Այս տվյալները ցույց են տալիս, որ Ամերիկան աշխարհի ամենամեծ զենք վաճառող երկիրն է, որը վերահսկում և ապահովում է աշխարհի զենքի 50 տոկոսը:
Զենքի վաճառքի մրցավազքում երկրորդ տեղում է Ռուսաստանը․ 2014 թվականին վաճառել է 10.2 միլիարդ դոլարի զենք: Ռուսաստանը 2013 թվականին վաճառել էր 3.10 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով զենք: Շվեդիան 2014 թվականին վաճառել է 5.5 միլիարդ դոլարի զենք և գրավել է երրորդ տեղը:
Այդ երեք երկրներից հետո չորրորդ ու հինգերորդ տեղերը գրավում են Ֆրանսիան՝ 4.4 միլիարդ դոլար, և Չինաստանը՝ 2.2 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով զենքի վաճառք իրականացնելով:
Հյուսիսային Կորեան՝ որպես ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներից մեկը, ունենալով 8.7 միլիարդ դոլարի զենքի գնման պայմանագիր և առևտուր, համարվում է 2014 թվականի ամենաշատ զենքի գնորդն աշխարհում, որից 7 միլիարդի առևտուր է կատարել Ամերիկայի հետ:
Իրաքը 2014 թ․ գնել է 3.7 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ զենք: Բրազիլիան գնելով շվեդական ռազմական օդանավներ, ծախսել է 6.5 միլիարդ դոլար:
Վերջին երկու տարին անընդմեջ զենքի համաշխարհային վաճառքը կայուն է մնացել, ինչը ցույց է տալիս, որ շուկայի մակարդակը սկսել է կայունանալ: Շուկայի կայունացումն ավելի մեծ մրցակցության պատճառ է դարձել զենք արտադրողների մոտ: Արտադրողները աշխատում են, բացի իրենց հին հաճախորդներից ու շուկաներից, ստեղծել նոր և ունակ հաճախորդներ աշխարհի տարբեր երկրներում և տարածքներում, որտեղ նախկինում նրանք չեն եղել:
ԱՄՆ Կոնգրեսի հետազոտության ծառայության զեկույցի եզրակացման մեջ գրված է, որ չնայած խիստ մրցակցությանը, նկատի ունենալով Ամերիկայի կարգավիճակը, մեծ հավանականությամբ, նա կլինի հիմնական զենք վաճառողը զարգացող երկրներին:
Այս զեկույցը ոչ գաղտնի բնույթ ունի և հետազոտող կենտրոնը Կոնգրեսի գրադարանի մի մասն է, գրում է «Նյու Յորք Թայմս» թերթը։