Երեկ առավոտյան թրքական հատուկ գործողությունների ջոկատի ոստիկանները հարձակում են գործել Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Էդրեմիտ քաղաքի կենտրոնում գտնվող երկհարկանի տներից մեկի վրա և գնդակահարել են 18-25 տարեկան 12 քրդի։ Նրանցից վեցը Վանի համալսարանի ուսանողներ էին։ Հանցագործության վայրում մարդասպան ոստիկանները թողել էին մեկ ավտոմատ հրացան։
Ականատեսների խոսքերի և սոցցանցերում հայտնված կադրերի համաձայն, բոլոր զոհերը խաղաղ քաղաքացիներ էին և մահացել են գլխին կրակած գնդակից։
Թուրքական ԶԼՄ-երը տարածում են, իբր զոհվածները Քրդական բանվորական կուսակցության անդամներ էին և զոհվել են զինված բախման հետևանքով։
Թուրքիայից այս օրերին գալիս են իրարամերժ լուրեր: Նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններն իրար հակասում են: Ինչո՞ւ են ուշադրության կենտրնում հայտնվել հատկապես Շըրնաք և Դիարբեքիր նահանգները, ինչո՞ւ է ակտիվացել Վանի նահանգը: Պատասխանը մեկն է, հենց այս նահանգներում է, որ բացի քրդական գործոնից կա մեկ այլ, թուրքին ահ ու սարսափի մեջ պահող վտանգ՝ դա Հայի գործոնն է:
Թուրքերը կարծում են, որ ծպտյալ Հայերը շատ ավելի վտանգավոր են, որ PKK-ն հենց ծպտյալ հայերն են, սակայն չունեն ոչ մի ապացույց: Դիարբեքիրում թուրքերն իսլամիստների ձեռագրով ոչնչացնում են պատմամշակութային արժեքները, որոնք բացառապես հայկական են, Շըրնաքում տեղահան են անում այն բնակավայրերի բնակիչների հետնորդներին, որոնք անցած դարի 70-ականներին մասամբ կրոնափոխ եղան և դարձան քրիստոնյա,սակայն ժառանգները նախընտրեցին մահմեդականությունը:
Հատկապես Վանում ուշադրության կենտրոնում են հայտնվել հայերը, իսկ թուրքերի սարսափահար շփոթությունը ենթադրել է տալիս, որ թրքական իշխանությունը այս օրերին օգտագործում է ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի փրկի Թուրքիայի մասնատումը: