Այս 60 աղքատ երկրների համար նախքան հունիսի վերջը ըստ համաշխարհային ծրագրերի որևէ վակցինա չի նախատեսվել: Ըստ «Կովաքսի» միջազգային ծրագրի նախատեսված էր, որ յուրաքանչյուր օր 25 հազար դոզ վակցինա ուղարկել անկարող երկրների համար, որոնք հնարավորություն չունեն այն գնելու, սակայն այս ծրագիրը քանի օր առաջ դադարեցվեց: Ըստ «Եվրոնիուզի» և «Եունիսեֆի» տվյալների անցյալ երկու շաբաթվա ընթացքում 92 երկրների համար «Կովաքսը» երկու միլիոնից ավելի քիչ վակցինա է ուղարկել այդ երկրների համար: Առողջապահության Համաշխարհային Կզմակերպության պատասխանատուները և շատ այլ մարդասիրական կազմակերպություններ բողոքում են այս անարդարության դեմ: ՀԱԿ նախագահ Թեդրոս Ադհանոմը հայտնել է, որ «հարուստ երկրներում յուրաքանչյուր չորս հոգուց մեկ հոգին կորոնավիրուսի դեմ վակցինա է ստացել, մինչդեռ աղքատ երկրներում յուրաքանչյուր 500 հոգուց մեկը»:
Ըստ լրատվամիջոցների մեզ հայտնի է, որ վերջերս Հայաստանը ստացել է 24000 «Աստրա Զենեկա», 15000 «Սպուտնիկ» և 100000 չինական «Սինոֆար» վակցինաներ, սակայն ազգաբնակչության միան մոտ 3500 հոգին է պատվաստվել: Սա հետևանք է այն բացասական պրոպագանդաների պատվաստման դեմ, որը երբեմն կատարվում է գիտակցաբար, կազմակերպված ու քաղաքական դրդպատճառներից ելնելով: Սա ցավալի երևույթ է մեր երկրում և գիտակից ու ազգասեր մարդիկ պետք է անձնապես պայքարեն այդ բացասական երևույթի դեմ: Մենք պետք է կարողանանք հասնել այն մակարդակի, որտեղ բնակչության 60 տոկոսը պատվաստած լինեն, երբ հասարակական ու տնտեսական կյանքը հնարավորություն կունանա անցնի նորմալ հունի մեջ: