Լաթակիայի հյուսիում գործող Թուրքիայի MIT հետախուզական ծառայության ձևավորած, ֆինանսավորած և զինած Սուլթան Աբդուլհամիդ զինյալ խմբավորման դիրքերը երեք օր է ռմբահարվում են, իսկ Սիրիայի բանակը գրոհում էր երեք ուղղություններով:
Այսօր՝ նոյեմբերի 22-ի առավոտյան Սիրիայի բանակը կարողացավ գրավել Թուրքմենդաղ լեռնաշղթայի բարձունքները և ռազմավարական նշանակություն ունեցող թիվ 45 բարձունքը:
Որոշիչ հարվածը հասցվեց Քեսաբի կողմից և թուրքական Յայլադաղի ուղղությամբ անտառների մեջ թաքնված թուրքերն անցան սահմանը և պատսպարվեցին Հաթայում:
Ողջ օրվա ընթացքում շուրջ 700, այսպես կոչված, թուրքմեն կանայք ու տղամարդիկ, կամ զգեստափոխված թուրք ասկյարներ հերթ էին կանգնել Չիլվիգյոզի անցակետում` Թուրքիա անցնելու համար:
Աղբյուրը՝ Armweeklynews.am