Վան նահանգի Արճեշի շրջանի Թոնդրակ գյուղում թուրք զինվորականները սպանված քուրդ ապստամբների դիակներն այրել են և շուրջպար սկսել կրակի մոտ, գրում է քրդական DIHA լրատվական գործակալությունը։
Նոյեմբերի 15-ին Արճեշի Թոնդրակ գյուղում թուրք զինվորների և քուրդ ապստամբների միջև բախման վերաբերյալ սարսափելի տեղեկություններ են հայտնել տեղացիները։ Թոնդրակցիները պատմել են, որ թուրք զինվորները գործողություններ են իրականացրել մի տան վրա, որտեղ երեք քուրդ ապստամբ է եղել։ Թուրքերը տունը ռմբակոծելուց և այն ցանց սարքելուց, երեք ապստամբին սպանելուց հետո նրանց դիակներն այրել են։
Ականատեսները նկարագրում են, թե ինչպես են թուրք զինվորներն իրենց հաջողությունը նշել՝ այրվող դիակների մոտ շուրջպար բռնելով և քուրդ գյուղացիներին սպառնացել են, ասելով․ «Բոլորդ հայ եք, դուք դեռ կտեսնեք ձեր օրը»։
Վախկոտ թուրքի իրական կերպարը 21-րդ դարում էլ նույնն է, ինչ միջնադարում էր, երբ նոր էր աշխարհի երեսին հայտնվել։
Վանա լճի Թոնդրակ գյուղը հիրավի հայկական է մինչ օրս։ Միգուցե նրանց տեսնելով թուրք գազանը գազազում է՝ հասկանալով, որ ինքը հայրենիք չունի, օտարի հողում է և ժամանակը գալու է, որ գլխահակ հեռանա։