Օգոստոսի 5-ը՝ 60 վայրկյանում

05 Օգոստոսի 2020

Աշխարհը սգում է. երեկ երեկոյան Բեյրութը ցնցած աղետալի պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 100, վիրավորվել 4000-ից ավելի մարդ, 300 հազարն անօթևան է դարձել:

Լիբանանի մայրաքաղաքն ավերած պայթյունի պատճառը 2780 տոննա ամոնիակի սելիտրան էր, նախնական տվյալներով երկիրը 3-5 մլրդ դոլարի վնաս է կրել:

Բեյրութում պայթյունը վեց հայի կյանք է խլել, ազգությամբ հայ վիրավորների թիվն անցնում է 100-ը։

Հայաստանը պատրաստ է օգնել բարեկամ Լիբանանին. վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ:  

Դեպի կորոնաճգնաժամի հաղթահարում. նոր դեպքերի թիվը 288 է, ապաքինվել 478 մարդ: Գրանցվել է մահվան 2 դեպք:

Այլ երկրի քաղաքացի լինելով՝ Ռուբեն Հայրապետյանն առաջադրվել է ԱԺ պատգամավորի թեկնածու. հարցը կքննի Քննչական կոմիտեն: 

 

Օգոստոսի 5-ը Արտեմ Միկոյանի ծննդյան օրն է: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ