Այսօր կեսօրին ուժգին պայթյուն է որոտացել Բրյուսելում, այն վայրում, որտեղ ոստիկանությունը հատուկ գործողություններ էր իրականացնում` հայտնաբերելու Փարիզի ահաբեկչության հնարավոր մասնակիցներից մեկին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պայթյունի մանրամասները ճշտվում են:
Ավելի վաղ հաղորդել էին, որ Բրյուսելի հատուկ պահակային գունդը շրջապատել էր Եվրոպական թաղամասին հատող հատվածը։ Այնտեղ՝ Ժոզեֆա 2 փողոցում ոստիկանները ֆրանսիական համարանիշով մեքենայի հետին նստարանին գտել էին կասկածելի պարունակությամբ ճամպրուկ։
Այդ փողոցում գտնվում են ռեստորաններ, որտեղ կեսօրին ճաշում են չինովնիկները և Եվրամիության ինստիտուտների այցելուները։