Արյան վրիժառություն

14 Նոյեմբերի 2015

«Իսլամական պետությունը» ստանձնել է նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի ունեցած  խոշոր ահաբեկչության պատասխանատվությունը:  «Սա վենդետա է Սիրիայի համար, սա Փարիզի սեպտմբերի 11-ն է»,- հայտարարել է ԻՊ-ն, գրում են  եվրոպական ԶԼՄ-երը: 

Փարիզի ահաբեկչության հետևանքով ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ, 80-ը գտնվում են ծանր վիճակում, զոհվածների թիվը  հասել է 150-ի, սակայն դեռևս ճշտվում են տվյալները նրանց մասին:

Փարիզի Bataclan համերգասրահում պատանդ պահված 100 խաղաղ բնակչի մասին ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության հարձակումից հետո ահաբեկիչները, ոստիկանության գրոհը տեսնելով,   զենք են գործադրել և սպանել են պատանդներին։ Ոստիկաններին հաջողվել է սպանել երեք ահաբեկչի, երբ նրանք Bataclan են ներխուժել` գոչելով․ «Այս ամենը ձեզ հասնում է Սիրիայի համար»:

Ֆրանսիայի լրատվական գործակալությունը (AFP) գրում է, որ վնասազերծվել է ահաբեկչությանը մասնակցած 8 ահաբեկիչ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ