Հրանտ Դինքի դատավարության խառնաշփոթը

04 Նոյեմբերի 2015

«Todays Zaman»-ը գրում է, որ թուրք դատախազ Գյուգալփ Գոկճուն վերանայելու է սխալի և անփութության մեղադրանքով ամբաստանված պետական պաշտոնյաների դեմ հետաքննությունը շարունակելու հարցով առաջադրված մեղադրանքը:

Մեղադրականը կրկին դատախազին է հանձնել Պոլսի հասարակական գլխավոր դատախազի գրասենյակը: Մեղադրականն, իբր ընդգրկում է մի խումբ հակակառավարական ոստիկանների անուններ, որոնք կասկածվում են Դինքի սպանության գործով, և նրանց համար պահանջվում է 25 տարվա ազատազրկում:

Մեղադրյալներից մեկը, ով նաև կասկածյալներից է, ոստիկանության պետն է: Նա ներկա ազգային ոստիկանության հետախուզական բաժնի պետն է, իսկ 2007-ին`Դինքի սպանության օրերին, ղեկավարում էր Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժինը:

Պոլսի հասարակական գլխավոր դատախազի գրասենյակը հոկտեմբերի 17-ին վերադարձրել էր Գոկճուի առաջին մեղադրական հայցը` հիմք համարելով, որ տարբեր դեպքերի է վերաբերվում այն: Մեղադրանքը փոխելուց հետո, հոկտեմբերի 21-ին նա 150 էջանոց փաստաթղթի նոր տարբերակ էր ուղարկել դատախազի գրասենյակ: Գոկճուն խնդրել էր նաև, որ պետական պաշտոնյաների նկատմամբ սխալի և անփությության մեղադրանքով իրականացված հետաքննությունները կցվեն ընդդեմ Հրանտ Դինքի սպանության հանցագործների դատավարությանը, որպեսզի այն լսի Պոլսի 5-րդ բարձր քրեական դատարանը: Այդ դատավարության ընթացքում երեք պաշտոնյայի դեմ մեղադրանք էր հարուցված: Երկուշաբթի օրը մեղադրանքը փոխվել է, և գլխավոր դատախազի գրասենյակը այն վերադարձրել է Գոկճուին, հիմնավորելով, որ մեղադրականը «այլ» էր: Այս փոփոխության պատճառն այն է, որ մեղադրյալ պաշտոնյաներից մեկը «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ սերտ կապեր ունի, իսկ 25 այլ պետպաշտոնյա կասկածյալներ պահանջել էին դատախազությունից վերացնել Գոկճուին:

Բոլոր կասկածյալ պաշտոնյաները մեղադրվում են «ոճրագործությունը իրագործելու կազմակերպություն ձևավորելու» և «կամավոր սպանություն» ամբաստանությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ