Բրազիլիայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Todo Noticias հեռուստաալիքը հայտնում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի 300 քաղաքներում: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կառավարման պահից սկսած՝ դրանք դարձել են առաջին խոշոր ակցիաները, որոնք միավորել են խոշորագույն արհմիություններին:
Ընդհանուր առմամբ տարբեր քաղաքներում ցույցերին մասնակցել է շուրջ 45 միլիոն մարդ, որոնց մեծ մասը փողոց է դուրս եկել երկրի 27 նահանգում: Տեղի են ունեցել քայլերթեր, փակվել են փողոցներ, մասնակիորեն չի աշխատել հասարակական տրանսպորտը:
Տեղի են ունեցել առանձին բախումներ Սան-Պաուլու, Ռիո-դե-Ժանեյրո, Ֆոս-դու-Իգուասու քաղաքներում: Նիտերոյ բնակավայրում քայլերթի ընթացքում ավտոմեքենան մտել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:
Ամենամարդաշատ բողոքի ակցիան տեղի է ունեցել Սան-Պաուլու քաղաքում, որտեղ ուրբաթ երեկոյան Բրազիլիա-Բոլիվիա ֆուտբոլային խաղով տրվել է Ամերիկայի գավաթի մեկնարկը:
Աղբյուր՝ Արմենպրես լրատվական