ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովը հռչակագիր է ընդունել Համաշխարհային կազմակերպության կանոնադրության ուժի մեջ մտնելու 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Կոնսենսուսով հաստատված երկու էջանոց բանաձևում ՄԱԿ-ի 193 անդամ-երկրները հաստատել են իրենց վճռականությունը՝ «ազատել գալիք սերունդներին պատերազմի աղետից», ինչպես նաև հայտարարել են պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին իրենց հակվածության մասին:
«Մենք կրկին հայտարարում ենք մեր պարտավորությունների բարեխիղճ կատարման գործին մեր հակվածության մասին՝ համաձայն մեր ընդունած կանոնադրության, ինչպես նաև արդարադատության և միջազգային իրավունքի մեր սկզբունքների՝ բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության, նրանց տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքի, ազգերի ինքնորոշման իրավունքի, պետությունների ներքին գործերին չմիջամտելու և միջազգային վեճերը խաղաղ միջոցներով հարթելու մասին»,- ասվում է հռչակագրում: