ԵԽ նախագահ Մարտին Շուլցը նշել է, որ եվրոպական երկրները մեծ մարտահրավերների են դիմագրավում, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման տնօրենն ասել է, որ փախստականների հոսքի հետևանքով Սիրիայի տագնապը դուրս է եկել տարածաշրջանային սահմաններից։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ եվրոպական երկրները ստիպված պետք է ինքնապաշտպանության դիմեն, որպեսզի դիմագրավեն փախստականների հոսքի վտանգներին։
«Մեր սահմանները վտանգված են, մեր կյանքը հիմնված է օրինապաշտության վրա, սակայն այսօր մենք ենթարկվում ենք հարձակման», ասել է Օրբան։