Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Մոսկվա է այցելել և հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նաթանյահուն նշել է, որ Թել Ավիվը և Մոսկվան Մերձավոր Արևելքի անվտանգությունը պահպանելու միասնական նպատակներ ունեն։ Ըստ Նաթանյահուի, ՌԴ նախագահի հետ որոշել են Սիրիայի շուրջ վարվող իրենց քայլերը համակարգել։
Վլ․ Պուտինն, իր հերթին, նշել է, որ Մերձավոր Արևելքի հանդեպ Ռուսաստանը որդեգրելու է պատասխանատվություն գործողություններում։ Նա ասել է, որ Ռուսաստանը չի ուզում երկրորդ ճակատ բացել, այլ փորձելու է պաշտպանել պետությունն ու պետական հաստատությունները։