Ճապոնիայի խորհրդարանը հավանության է արժանացրել այն օրինագծերի փաթեթը, որոնք վերանայելու են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունած արտասահմանում բանակի գործունեության արգելքը։ Իսկ ում հետ է պատրաստվում պատերազմել Ճապոնիան, մի երկիր, որն առանձնանում է իր ցուցադրական խաղաղասիրությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ճապոնացի տխրահռչակ միլիտարիստները, որոնց բոլոր պետությունները գերմանացի նացիստների և իտալացի ֆաշիստների շարքին էին դասում, վնասազերծվեցին։ Դրանից հետո Ճապոնիան հրաժարվեց լիարժեք զինված ուժերից։
Այսօր Ճապոնիայի զինված ուժերը աչքի են ընկնում և՛ քանակով, և՛ մարտական կազմով։ Սակայն դրանք կոչվում են ինքնապաշտպանության ուժեր և ձևականորեն ոստիկանական բնույթ են կրում, այսինքն՝ պետք է գործունեություն ծավալեն միայն երկրի ներսում և երկրի ջրային տարածքներում։
1947 թ․ ընդունած և այսօր գործող Սահմանադրության 9-րդ հոդվածում ասվում է, որ «Ճապոնիայի ժողովուրդը՝ որպես ազգի ինքնավարության իրավունք, հավերժորեն հրաժարվում է պատերազմից, ինչպես նաև միջազգային վեճերը լուծելու համար զինված ուժեր կիրառելուց կամ զինված սպառնալիքից»։ Այդ հոդվածը սկսեցին վերանայել 2000 թ․-ից։
2007 թ․ խորհրդարանը հաստատեց այդ հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու օրինագիծը, իսկ մեկ տարի առաջ «կոլեկտիվ ինքնապաշտպանության» մասին բանաձև ընդունեց։ Այդ հասկացությունը ենթադրում է Ճապոնիայի դաշնակիցների հետ մարտական գործողություններին մասնակցություն, ընդ որում, նույնիսկ այն դեպքում, եթե նրանց վրա դեռևս հարձակում չի իրականացվել, բայց հարձակման լուրջ վտանգ կա։
Երեկ՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ճապոնիայի խորհրդարանը օրինականացրել է այդ դրույթը։
1951 թ․ Ճապոնիայի և հակահիտլերյան կոալիցիայի երկրների միջև կնքվել է Սան Ֆրանցիսկոյի հաշտության պայմանագիրը, սակայն այն Կուրիլյան կղզիների և Հարավային Սախալինի հիմնախնդիրը վերջնականապես չկարգավորեց, ենթադրվում էր, որ դա պետք է իրականացվեր երկկողմանի խաղաղության պայմանագրով։ Մինչ օրս այն չի ստորագրվել, թեև 1956 թ․ Մոսկովյան հռչակագրով Ճապոնիան փաստորեն ճանաչել է Կուրիլյան կղզիների և Սախալինի խորհրդային (այսօր արդեն՝ ռուսական) ինքնավարությունը։
Երկրի սահմանից դուրս Ճապոնիայի զորքերի գործողությունների ծավալումը թույլատրելը կարող է ուղղված լինել ուժի միջոցով տարածքային վիճելի հիմնախնդիրների լուծմանը, հաշվի առնելով, որ «ԱՄՆ բանակի հետ համատեղ համապատասխան ուժեր և հնարավորություններ ճապոնացիներն արդեն ունեն»։
Ենթադրվում է, որ Ճապոնիան սերտորեն համագործակցում է իր հիմնական դաշնակից Մ․Նահանգների զինված ուժերի հետ, նաև իր տարածքներն է տրամադրում ԱՄՆ ռազմական բազաները տեղակայելու համար։
Ճապոնիան պատերազմելու համար երկու թիրախ ունի առայժմ՝ Կորեան և Ռուսաստանի Կուրիլյան կղզիներն ու Սախալինը։
Ի՞նչ սպառնալիքների առաջ է կանգնած աշխարհը․․․
Թարգմանեց Ռուբինա Ռաֆայելյանը