ԻՊ ահաբեկիչները Թուրքիային վաճառում են Սիրիայի բամբակը

19 Սեպտեմբերի 2015

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը Սիրիայի իր գրաված տարածքներում աճող բամբակը վաճառում է Թուրքիային, գրում է BBC-ի թրքական ծառայությունը։

«Ոլորտի ներկայացուցիչները հայտնում են, որ մինչև վերջերս ԻՊ-ն իր ֆինանսական միջոցները լրացնում էր Ռաքքա և Դեր Զոր շրջաններում աճող բամբակը Թուրքիային վաճառելով», գրում է աղբյուրը։ Ռաքքան և Դեր Զորը ապահովում են  Սիրիայի բամբակի արտադրության 1/3-ը։

Սկսված պատերազմի պատճառով բամբակի արտահանումը մեծ վնաս է կրում։ Մինչև պատերազմը Սիրիայից տարեկան 600.000 տոննա բամբակ էր արտահանվում, իսկ այսօր այն նվազել է մինչև 70.000-ի, որից միայն 3.000 տոննա է պաշտոնապես արձանագրվում։

Ահաբեկչությունների ֆինանսական հարցերով զբաղվող Ժան Շառլ Պրիսարտը հայտնել է, որ ԻՊ-ն Թուրքիայի հետ բամբակի առևտրի համար օգտագործում է միջնորդների, արտադրողներից հարկեր և միջնորդավճարներ է գանձում, որի շնորհիվ յուրաքանչյուր գործարքի  50 տոկոսը բաժին է հասնում ԻՊ-ին։

BBC-ին հայտնում է նաև, որ ԻՊ-ի միջնորդները տարեկան 10 տոննա բամբակ են վաճառում Թուրքիային, որից էլ թուրք արտադրողը հագուստ և սպիտակեղեն է  կարում, որոնք էլ վաճառվում են աշխարհի երկրներում, այդ թվում այն երկրներում, որոնք իբր պայքարում են ահաբեկչության դեմ և արդարության կոչեր են անում (խմբ․)։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ