Օբաման վետոյի իրավունքը կօգտագործի

10 Սեպտեմբերի 2015

Սպիտակ տունը հաստատել է, որ եթե Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունի բանաձև՝ ընդդեմ Իրանի հետ ատոմային համաձայնագրի, ապա նախագահ Բարաք Օբաման պետք է գործածի իր վետոյի իրավունքը։ «Նախագահը հստակորեն հասկացրել է, որ վետո է դնելու այն օրինագծի վրա, որը կարող է խանգարել Իրանի հետ գործողությունների համատեղ ծրագրի հաջող իրագործմանը։ Եթե նախագահին ներկայացնեն Ներկայացուցիչների պալատի թիվ 64 բանաձևը, ապա նա վետո կդնի», ասված է Սպիտակ տան մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ։

Իրանի հետ համաձայնագրի դեմ 64 բանաձևը քննարկման է ներկայացված Կոնգրեսի ստորին պալատին, իսկ Օբաման ծերակույտի բավարար աջակցությունն արդեն ստացել է՝ տապալելու այդ համաձայնագրի վավերացման դեմ հանդես եկող որևէ օրինագիծ։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ