Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունն ու գործողությունները

10 Սեպտեմբերի 2015

Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական զինուժի բազմատեսակ օգնությունը Սիրիայի ափ է իջել և մասնակցում է այնտեղ ընթացող ռազմական գործողություններին ոչ միայն ԻՊ՝ Դաեշ ահաբեկչական խմբավորման, այլև սիրիական ընդդիմության դեմ։

Այդ առնչությամբ Մ․Նահանգները մտահոգություն է հայտնել Սիրիայում Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ և ուղիներ է փնտրում Սիրիայում Ռուսաստանի ազդեցության տարածումը կանխելու համար։

Մ․Նահանգների բարձրաստիճան զինվորականները վերանայում են Սիրիայի չափավոր ընդդիմության համար իրականացվող զինվորական վարժանքները։ Այս մասին զեկույցը համընկել է ռուսական ինքնաթիռների թռիչքները դեպի Սիրիա արգելափակելու մասին Բուլղարիային և Հունաստանին ուղղած Վաշինգտոնի խնդրանքի հետ։ Այդ երկրները ռազմական ուժ են մատակարարում Ասադի վարչակարգին և Դաեշի դեմ են պայքարում։

Մինչ այդ Բուլղարիայի ԱԳ նախարարությունը արգելել էր Սիրիային մարդասիրական օգնություն փոխադրող ռուսական ռազմական օդուժի մուտքն իր օդային տարածք։

Հակառակ նրանց, Թեհրանը չի խոչընդոտում Իրանի օդային տարածքով ռուսական օդանավերի թռիչքը դեպի Սիրիա։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ