ԻՊ չորս հազար անդամ՝ որպես փախստական ներխուժել է Եվրոպա

10 Սեպտեմբերի 2015

Եվրամիության երկրներ են ներխուժել Դաեշ ահաբեկչաական կազմակերպության ավելի քան 4000 գրոհային, հայտնում է բրիտանական Sunday Express թերթը, վկայակոչելով ահաբեկիչների աղբյուրը։ Նույն աղբյուրը հայտնում է նաև, որ ահաբեկիչները փախստականների հոսքի մեջ են մտել թուրքական Իզմիր և Մերսիմ քաղաքներում, որտեղից Միջերկրական ծովով պետք է հասնեն Իտալիա, ապա՝ եվրոպական այլ երկրներ, մասնավորապես Շվեդիա և Գերմանիա։

Աշխարհի ԶԼՄ-երը գրում են, որ գրոհայինների այս գործողությունը վրեժխնդրության սկիզբն է՝ Մ․Նահանգների ղեկավարած միջազգային օդային հարվածների դեմ։

«Մենք ուզում ենք խալիֆայություն ստեղծել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ աշխարհում», հայտարարել են դաեշականները։

Որպես եզրահանգում ասենք, որ Արևմուտքը Թուրքիային ուզում է ներքաշել Դաեշի դեմ պայքարում, իսկ Թուրքիան լավ մարզված ծածուկ ահաբեկիչներ է ուղարկում Եվրոպա։ Հետևաբար, ժամանակն է, որ Եվրամիությունը համապատասխան քայլեր ձեռնարկի ահաբեկիչներին սնուցող «ժողովրդավար» ձևացող Թուրքիայի դեմ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ