Թուրքական բանակի և ՔԲԿ միջև ուժեղ բախում

08 Սեպտեմբերի 2015

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դադարեցրել է իր այցերը տարբեր երկրներ և Անկարայում անվտանգության արտահերթ նիստ է գումարել՝ Թուրքիայի հարավ-արևելյան շրջանում իրավիճակի սրման պատճառով։

Նշենք, որ նախապես քուրդ զինյալները տեղեկություններ էին տարածել, իբր թուրքական բանակին պատկանող զրահամեքենաների շարասյուն են պայթեցրել։ Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ այդ շարասյան մաս էին կազմում մոտ 37 զինվոր և սպա։ Թուրքական աղբյուրները հաղորդում են 21 զոհերի մասին։

Թուրքիայի օդուժը հատուկ գործողություն է սկսել քուրդ զինյալների դեմ։  F-16 և F-4 կործանիչները հարվածներ են հասցրել ՔԲԿ ուժերին։ Կան բազմաթիվ զոհեր։

Թուրքիայի հարավ-արևելյան Շրանք նահանգի Սիլոփի շրջանում թուրքական բանակի և ՔԲԿ զինյալների միջև ուժեղ բախումների պատճառով արդեն մի քանի օր փակ է Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև գործող Խապուրի սահմանային անցակետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ