Մ․Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է, որ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսային հաղորդակցություն է ունեցել իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ և մտահոգություն է հայտնել Սիրիայում ռուսական զինվորական ներկայության մասին տարածված տեղեկատվության առիթով։
Պետքարտուղարության հայտարարության համաձայն, եթե Սիրիայում ռուս զինվորների տեղակայման մասին լուրերը ճիշտ լինեն, ապա այն ավելի կվտանգի և կբարդացնի կացությունը, ինչպես նաև կարող է պատճառ դառնալ ավելորդ բախումների և զոհերի։
Ռուսական լրատվամիջոցները նախապես հաղորդել էին, որ ռազմավարական նպատակներով գործուղվող աշխարհի մեծագույն ռուսական սուզանավ Դմիտրի Դոնսկոյն ուղևորվել է Միջերկրական ծով՝ զինավարժություններ անցկացնելու նպատակով։