Լիբանանի կենսոլորտի նախարարի դեմ՝ դատական հայց

07 Սեպտեմբերի 2015

Լիբանանյան «Ժողորդի դատարանը» նախաձեռնությունը մամլո ասուլիս է կազմակերպել Բեյրութի կենտրոնական Նահատակաց հրապարակում և հաստատել է, որ դատական հայց է ներկայացրել կենսոլորտի նախարար Մուհամմադ Մաշնուքի դեմ՝ վարչական խախտումների համար։

Նախաձեռնության անդամների հայտարարության համաձայն, Մաշնուքի գործողությունների հետևանքով հիվանդություն է տարածվել աղբերով լցված փողոցներում։ «Ժողովրդի դատարանը» նաև կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք բողոքի ցույցին։

Նախաձեռնության հայտարարության համաձայն, երկրի բարեկեցության համար պատասխանատուները ժողովրդի ներկայացուցիչներն են, հետևաբար պետք է ժողովրդի կամքը  կատարեն։ Նրանք հայտարարել են, որ իրենց երկիրը աղբանոց չէ, և պահանջել են նոր ընտրական օրենք՝ սահմանադրության համաձայն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ