Թուրքիայում բոլոր ըմբոստներին հայ են համարում

05 Սեպտեմբերի 2015

Թուրքական թերթերից մեկը գրում է, որ թուրք-քրդական զինված բախումներից մեկի ժամանակ սպանված թուրք ոստիկանի հուղարկավորությանը քաղաքացիներից մեկը հայտարարել է, թե ՔԱԿ-ի բոլոր անդամները ոչ թե քուրդ են, այլ հայ, գրում է ermenihaber.am կայքը։

Նշենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը թուրքական իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն։

Վերը նշված մերկապարանոց հայտարարությունը հրապարակել է Թուրքիայի իշխանամետ «Սաբահ» թերթը՝ վերնագրելով «ՔԱԿ-ում բոլորը հայեր են»։ Թերթի էլեկտրոնային կայքում տեղադրվել է նաև տեսանյութ, որտեղ քաղաքացին սպառնալից բղավում է․ «ՔԱԿ բոլոր անդամները հայեր են, իրենց ինքնությունը թաքցնում են։ Հայերի վերջը պիտի գա։ Մենք ձեր վերջը պիտի տանք, ինչ էլ անեք՝ իզուր է, այ հայեր», և թրքաբարո նմանատիպ արտահայտություններ։  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ