Պաղեստինի դրոշը ՄԱԿ-ում բարձրացնելու հարցը Իսրայելին զայրացնում է

03 Սեպտեմբերի 2015

Իսրայելի իշխանություններն ամեն գնով փորձում են կանխել ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Պաղեստինի պետական դրոշի բարձրացումը, որը պետք է իրականացվի այս ամսվա վերջին կայանալիք գագաթաժողովի շրջանակներում։ Այս բանաձևի նախագիծը Իսրայելի զայրույթն է առաջացրել, որը սուր քննադատության է արժանացրել  նախագիծը և հայտարարել է, որ դա խախտում է  ՄԱԿ-ի ընդունած օրենքը, ըստ որի ՄԱԿ-ում բարձրացվելու են միայն անդամ երկրների դրոշները։

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Ռոն Բրոսրը նամակով դիմել է ՄԱԿ-ի քարտուղար Բան Կի-Մունին և գագաթաժողովի նախագահին, խնդրելով թույլ չտալ այդպիսի փաստաթուղթ ընդունելու վերաբերյալ քվեարկություն անցկացնել, նաև մատնանշել է, որ դա պետականություն և խաղաղություն հաստատող ուղի չէ։

Նշենք, որ անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գագաթաժողովում առաջարկվել էր ՄԱԿ-ում Վատիկանի և Պաղեստինի պետական դրոշները բարձրացնելու բանաձի օրինագիծ ընդունել։ Այս հարցը քվեարկության է դրվելու սեպտեմբերի 14-ին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ