Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրան սիրիական ճգնաժամի լուծման նոր ծրագրի առաջարկով է հանդես եկել, որն անտեսում է նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը, սակայն նա ներկայացված է այդ ծրագրում։
Այդ առաջարկ ծրագիրն ընդգրկում է գործադիր իշխանության լիազորությունները վայելող անցումային իշխանության ձևավորումը, ինչպես նաև համատեղ ռազմական խորհուրդ, որը համակարգելու է զինված խմբակցությունների աշխատանքը բանակի և ընդդիմության միջև, վերահսկելու է անվտանգության ծառայությունների բարեփոխումները։
Այդ ծրագրի համաձայն, պետք է կազմվի նոր ազգային համաժողով, ինչպես նաև պետք է անցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Դե Միստուրայի ծրագիրը բաժանված է երեք փուլի՝ բանակցություններ, անցումային փուլ, Սիրիայի պետության վերջնական կազմավորում, պայմանով, որ սիրիացի ժողովրդի հայեցողությանը թողնված ժամանակամիջոցում կայանալիք բանակցությունները հիմնված լինեն Ժնևի հայտարարության վրա։