ԱՄՆ-ն Լատվիա է փոխադրել հետախուզական անօդաչու սարքեր

01 Սեպտեմբերի 2015

Մերձբալթյան հանրապետություն է ուղարկվել նաև ԱՄՆ ազգային գվարդիայի 147-րդ հետախուզական թևի 70 զինծառայող

Մ․Նահանգները ժամանակավորապես Լատվիա է փոխադրել  MQ-1 Predator հետախուզական թռչող սարքեր, համաձայն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու նախաձեռնության, որի մասին հայտարարվել էր անցյալ տարի Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ կապիտան Ջեֆ Դեվիսը հայտնել է, որ Լատվիա են ուղարկվել նաև ԱՄՆ ազգային գվարդիայի 147-րդ հետախուզական թևի 70 զինծառայող։

«Թռչող սարքերի և զինծառայողների ժամանակավոր տեղավորումը հնարավորություն կտա ստուգելու դրանց հնարավոր տեղաբաշխումը առաջավոր սահմանագծերում և գործողությունների կատարումը, որոնք պետք  է  ցույց տան Լատվիայում և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների մեր դաշնակիցներին, ինչպես նաև Եվրոպայի մեր գործընկերներին, որ մենք հակված ենք կատարելու մեր պարտականությունները՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար», ասել է ԱՄՆ ՊՆ  ներկայացուցիչը։ Սակայն նա չի հստակեցրել, թե հատկապես որտեղ և որքան ամերիկյան անօդաչու սարքեր  պետք է տեղավորեն Լատվիայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ