Սպիտակ տուն․ Գաղթականների հոսքն ապակայունացնում է նաև Եվրոպան

29 Օգոստոսի 2015

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստն այսօր հատարարել է, որ գաղթականների հոսքը կարող է  ապակայունացնել Եվրոպան։

«Եվրոպա են գալիս մեծ թվով գաղթականներ Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներից։ Այդ երևույթը բռնության և անկայունության մեծ վտանգ է պարունակում։ Այդ իրավիճակը  վերացնում է կարգուկանոնը ոչ միայն  Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, այլև անկայունության   ազդեցություն է  թողնում աշխարհի այլ տարածքներում, օրինակ՝ Եվրոպայում», ասել է մամլո քարտուղարը։

Մեկ օր առաջ Ավստրիայում տեղի ունեցած ողբերգությունը՝ անլեգալ փոխադրողների մեղքով   71 գաղթականի մահը, Սպիտակ տան պաշտոնյան դաժան է որակել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ