Սիրիայի ընդդիմադիր Ազգային միության նախագահ Խալեդ ալ Խոջան Մոսկվայում ունեցած հանդիպումներից հետո հայտարարել է, որ իրենք ռուսական կողմի հետ քննարկել են Սիրիայի հակամարտությունը և հավանական լուծումները։ Նա ասել է, որ Ասադը որևէ դեր չունի ապագա Սիրիայում։ «Մեր միությունը չի կարող վարչակարգին միանալ՝ Իսլամական պետության դեմ պայքարելու համար, քանի որ վարչակարգն այդ կազմակերպության մի մասնիկն է», ասել է ալ Խոջան։
Սիրիայի Զապատանի քաղաքում կռվող կողմերը համաձայնել են զինադադարը երկարաձգել մինչև կիրակի, հաղորդել է «Ռոյթրս» գործակալությունը։
Սիրիայում վերջին ժամերին տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է Հզբոլահի մեկ անդամ։ Մեծ պայթյուն է տեղի ունեցել Հալեպի հյուսիսային հատվածում, նաև բախումներ են եղել քաղաքի արևելյան հատվածի գյուղական շրջաններում։ Ընդդիմադիր ազատ բանակի պատասխանատուները հայտարարել են նաև, որ Թուրքիայի հետ սահմաններում անհրաժեշտ է ապահով գոտի հաստատել։