Թուրքիան հերքել է

14 Օգոստոսի 2015

Թուրքիան հերքել է տեղեկություններն այն մասին, որ երեկ Սիրիայում ԻՊ խմբավորման դիրքերի վրա միջազգային դաշնակից ուժերի օդային հարվածներին  մասնակցած կործանիչները դուրս են եկել Ինջիրլիք օդանավակայանից։ Երկրի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ինջիրլիք օդանավակայանում տեղակայված ոչ կործանիչները և ոչ էլ անօդաչու սարքերը չեն մասնակցել երեկվա օդային հարվածներին։ Վերջին տվյալների համաձայն, մի շարք շրջաններում իրականացած հարձակումների ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ, որոնց թվում՝ կանայք և երեխաներ։ Նախապես հաղորդել էին, որ թուրքական Ինջիրլիք ռազմական օդանավակայանից օդ բարձրացած F16 կործանիչները հարված են հասցրել Սիրիայում տեղակայված ԻՊ խմբավորման դիրքերին։ Այս տեղեկությունը հաստատել է նույնիսկ Մ․Նահանգների պաշտպանության նախարարությունը, սակայն մատնանշել է, որ թուրքական կործանիչները չեն մասնակցել հարձակմանը։

Այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մավլուտ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր չեն ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայի տարածքում Տաեշի դեմ, սակայն անհավանական չի համարում այդ, գրում է «Ռոյթերզ» գործակալությունը։

Նախապես Թուրքիայի վարչապետ Ահմադ Դավութօղլին «ԲԻ ԲԻ ՍԻ»-ի տված հարցազրույցում չի բացառել Սիրիայի տարածք թուրքական զորամիավորումներ ուղարկելու հնարավորությունը։ Այդ պատճառով սիրիական ազատ բանակի ստորաբաժանումները խոշոր գործողություն են սկսել իրականացնել  ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ, Թուրքիայի սահմանամերձ շրջանում։

Թուրքիայի զինված ուժերը չեն միջամտում մարտերին, սակայն խստացրել են սահամանամերձ գոտու հսկողությունը։ Սահմանին են մոտեցրել նաև թուրքական բանակի լրացուցիչ զրահապատ հրասայլային ստորաբաժանումներ։

 

 

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ