Թուրքիայում Իրանի տրանզիտ բեռնատարների շարասյան վրա հարձակում են գործել զինված անձինք, բեռնատարներից մեկն ամբողջությամբ այրվել է: Թուրքիայի իշխանությունը այս հարձակումից հետո Իրանի հետ իր սահմանը փակել է, իսկ Բազարգան մարզային կետը կիսաարձակ վիճակում է հայտնվել:
Երկու երկրների պաշտոնյաներն այժմ միմյանց հետ բանակցում են։ Իրանը իրավացիորեն Թուրքիային պատասխանատու է համարում և մեղադրում է ավտոմեքենաների ու վարորդների անվտանգությունն իր երկրի սահմաններում չապահովելու համար:
Վառված բեռնատարը Վրաստանից բեռ էր փոխադրում դեպի Իրան: Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիայում երթևեկությունը, հատկապես արևելյան ու հյուսիսային շրջաններում, ապահով չէ և զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ հնարավորինս խուսափեն ավտոմեքենայով ճամփորդելուց և բեռնափոխադրումից: Իրանի պաշտոնյաներն առաջարկում են օգտվել ուրիշ՝ Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան և Ադրբեջան-Վրաստան ճանապարհներից:
Իրանի բեռնափոխադրող շարասյան վրա հարձակումն իրականացրած կազմակերպությունը դեռևս բացահայտված չէ։