Թուրքիայում քրդերի հետ բախումներն ուժեղանում են

12 Օգոստոսի 2015

Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ երկրի հարավային շրջաններում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերը հարձակումների են ենթարկվել, որի հետևանքով սպանվել է առնվազն 17 զինված ապստամբ։ Տեղեկություններ կան, որ թրքական ուժերը Հաքարիում հարվածել են քրդական մի շարք դիրքերի։ Թուրքական զորամասերից մեկի վրա հարձակման հետևանքով սպանվել է թուրք զինվոր։  

Իշխանությունները նշել են, որ Իզմիրում Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ գործադրած հարձակումների ընթացքում կալանավորվել է 16 զինված քուրդ։ Խուզարկումներին մասնակցել է ավելի քան հինգ հարյուր ոստիկան՝ զինվորական ուղղաթիռներով։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ