Աշխարհի բնակչության մեծ մասը ճնշում գործադրելով ՄԱԿ-ի վրա ստիպեցին նրան դատապարտելով Իսրայելի ու նրա հովանավորող Ամերիկայի անմարդկային հարձակումները Ղազայի անմեղ պաղեստիցիների վրա: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 2023 թվականի դեկտեմբերի 8-ին, հռչակագիր ընդունեց, որ ինչքան շուտ պետք է դադարեցվի Իսրայելի հարձակումները և խաղաղություն հաստատվի, սակայն ԱՄՆ-ը իր վետոն դրեց դրա վրա և չընդունվեց այդ հռչակագիրը: Եվրոպական երկրների մեծ մասը իրենց ժողովուրդների ճնշման ներքո ստիպված եղան ՄԱԿ-ում քվեարկեն ի օգուտ խաղաղության հաստատմանը: Իսրայելի պարտությունը և մեկուսացումը ու Ամերիկայի ու Արևմուտքի միլիտարիզմի փակուղի մտնելը, որը արդյունք է քաղաքակիրթ ու խաղաղասեր մարդկության պայքարի սկիզբ է լինելու համաշխարհային մեծ մարտահրավերների աղքատության ու անարդարության դիմաց: Անօդևան, սոված ու անօգնական պաղեստիցիների ցեղասպանությունը Իսրայելի ու Ամերիկայի միջոցով լավ ըմբռնելի է հայ ժողովրդի կողմից ու հայ առաջադեմ խավը դատապարտելով պահանջում է ինչքան շուտ դադարեցնել այս անմարդակյին ռմբակոծություները: Մարդկությունը տեսնելով այս մարդկային ահավոր աղետը չի կարող միայն դիտորդի դիրքում գտնվել: Հայ Ձախ Ֆորումը խստորեն դատապարտելով Իսրայելի բանակի միջոցով պաղեստինցիների ցեղասպանությունը, կոչ է անում բոլոր ազատատենչ ժողովուրդներին իրենց վճռական պայքարով ճնշում գործադրել բոլոր միջազգային ատյանների վրա՝ պահանջելով դադարեցվի շարունակվող այս անհավասար պայքարը և ցեղասպանությունը: Հայ Ձախ Ֆորում, Երևան, 17 Դեկտեմբերի 2023