Զախարովան ի պատասխան Էրդողանի՝ կայունությունը Հարավային Կովկասում պետք է համապատասխանի Թուրքիայի շահերին հայտարարությանը

27 Հուլիսի 2023

Ուզում եմ հիշեցնել, որ Անկարան ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ, եւ հենց այդ փաստաթղթի հիման վրա է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե 2025թ. ռուս խաղաղապահները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, եւ դա նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններով։

«Հենց այս փաստաթղթում են հստակ ուրվագծված ինչպես զորակազմի տարածաշրջանում գտնվելու ժամկետները, այնպես էլ հերթական հնգամյա շրջանի համար դրա հնարավոր երկարացման պարամետրերը։ Ռուս խաղաղապահները շարունակում են կարեւոր կայունացնող դեր կատարել Լեռնային Ղարաբաղում։ Հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է, մարտական գործողություններ թույլ չտալը, հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունը տարածաշրջանում էլ ավելի է պահանջված։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը համապատասխանում է ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ ռեգիոնալների շահերին, ըստ իս՝ ներառյալ Թուրքիան։ Այս առնչությամբ մենք նշում ենք կարգավորված փոխգործակցությունը թուրք գործընկերների հետ Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում»,- նշել է Զախարովան։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ