Արցախի նախագահը միացավ Վերածննդի հրապարակում նստացույցի մասնակիցներին

19 Հուլիսի 2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նստացույց է հայտարարում: Նա կմիանա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց հայտարարած քաղաքացիներին: Այս մասին քիչ առաջ նա հայտարարեց իր տեսաուղերձում։ «Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը` կատարել ստանձնած պարտավորությունները»,- հայտարարեց նա` հավելելով, որ պահն օրհասական է, և ինքն այդ պատճառով է դիմում այդ քայլին։ Արայիկ Հարությունյանն ասաց` այսպիսով ակնկալում է, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ն ու այլ լիազոր մարմիններ զերծ կմնան Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց ու անտեսելուց ու կկատարեն իրենց պարտավորությունները: «Նստացույցին միանալը ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նաև հավելեց` եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո «մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և՛ Արցախում, և՛ դրանից դուրս»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ