Մինչև այժմ գոյություն ունեցող բոլոր հասարակությունների պատմությունը եղել է դասակարգերի պայքարի պատմություն։ Ազատն ու ստրուկը, պատրիկն ու պլեբեյը, կալվածատերն ու ճորտը, վարպետն ու ենթավարպետը-կարճ՝ ճնշողն ու ճնշվողը հավիտենական հակամարտության մեջ են եղել իրար հետ, անընդհատ պայքար են մղել՝ մերթ գաղտնի, մերթ բացահայտ, պայքար, որ միշտ վերջացել է ամբողջ հասարակական շենքի ռևոլուցիոն վերակառուցմամբ կամ պայքարող դասակարգերի ընդհանուր կործանումով։
Կոմունիստական Կուսակցության Մանիֆեստը 1848թ