«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնիի պատերազմը խրախուսելուց և խոսի խաղաղության մասին»,- ապրիլի 14-ին Պեկինում պետական այցի ժամանակ հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Այն ժամանակ, երբ Լատինական Ամերիկայի շատ երկրներ ձգտում են ձերբազատվել Վաշինգտոնի հեգեմոնիայից, ուկրաինական հակամարտության վերաբերյալ նման դիրքորոշումը խորհրդանշական արժեք ունի։ «Մենք պետք է մտածենք, թե ինչպես Արգենտինան կարող է դառնալ Ռուսաստանի դարպասը դեպի Լատինական Ամերիկա և ավելի կայուն գործել այդ տարածաշրջանում»: 2022 թվականի փետրվարի 2-ին հայտարարել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, որը պատկանում է ձախ կենտրոնամետ խմբակցությանը և Պերոնիստը (Պերոնի գաղափարների կողմնակից), այս խոսքերն ասաց, Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ։ 1997 թվականից ի վեր, երբ ՄԱԿ-ում ներկայացվեց Չինաստանի և Ռուսաստանի առաջին համատեղ հռչակագիրը՝ ի պաշտպանություն այդ դրույթների, Մոսկվան պնդում է, որ աշխատում է այդ սկզբունքները խթանելու և «նոր բազմաբևեռ միջազգային կարգ» ստեղծելու ուղղությամբ։ Տեսլական, որին Արգենտինան լիովին հավատարիմ է:Լատինական Ամերիկյան տարածաշրջանում, որը ավանդաբար գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցության տակ 19-րդ դարի վերջից, Վաշինգտոնի և նրա եվրոպացի դաշնակիցների լծի տակ չգտնվող միջազգային համակարգ ստեղծելու ցանկությունը հիմնականում շատ տարածված է։ Այս ցանկությունը 2000 թվականի սկզբից տարածաշրջանի առաջադեմ կառավարությունների մեծ մասի ճանապարհային քարտեզն է։