ԿԵՑՑԵ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

01 Մայիսի 2023

Հայաստանում անկախությունից հետո իշխանությունները մեկը մյուսի հետեվից, լիբերալիզմի երազանքով, Արևմուտքի կողմից թելադրված նեոլիբերազմի ճահիճում հայտնվեցին, որտեղ երբեք չկիրառեցին այնպիսի օրենքներ, որոնցով աշխատավորները, աշխատավարձ ստացողները և հասարակ ժողովուրդը կարողանային ճշտել երկրի տնտեսական համակարգը ի օգուտ իրենց դասակարգային շահերի: «Սովետական Հայաստանի փլուզումից հետո, իշխանության եկան ոչ բանվորական ու գյուղացիական դասակարգին պատկանող ներկայացուցիչները և օլիգարխներ, որոնք կիռարեցին Արևմտյան և Ամերիկյան նեո լիբերալական (նոր ազատական) տնտեսական քաղաքականություն»: Այս մոդելի ներքո հետ վերցվեցին բոլոր այն առավելությունները և իրավունքները, որ աշխատավոր դասակարգը ձեռք էր բերել Սովետական Հայաստանի ժամանակ: Հարուստների ու կապիտալիստական դասակարգի ներկայացուցիչները, որոնք գրավել էին իշխանությունը, Սովետական Հայաստանից մնացած պետական հարստությունը սեփականաշնորհման ենթարկեցին՝ ստեղծելով դասակարգային հսկա տարբերություն՝ հարուստների և աղքատների կամ մեծ հնարավորություն ունեցողների ու անօգնական մնացած մեծ մասսաների միջև, որոնց մեծ մասը առօրյա ապրլեու խնդրի առջև էր կանգնած: Քանդեցին հսկայական գործարաններ ու ժողովուրդի մեծ մասին աշխատազուրկ դարձրին: Հոկտեմբերի 27-ից հետո մանավանդ, Իշխանությունն անցավ օլիգարխ - հանցագործ խմբավորումների հսկողության տակ: Կիռարվեցին կոռուպացված Արևմտյան նեո լիբերալ (նոր ազատական) տնտեսական մոդելն: Ըստ այդ նեոլիբերալական մոդելի թշնամաբար արմատախիլ արին աշխատավորների շահերին նվիրված հրատարակչությունները, գրականությունը և մշակույթը: Հարվածի ենթարկվեցին աշխատավորների շահերը պաշտպանող գաղափարախոսությունը և կառույցները: Արհմիությունները մեծ մասամբ չեղյալ հայտարարվեցին ու այն մասն էլ, որ մնաց իրական վիճակից դարձրին ձևական ու ֆորմալ, որոնց ղեկավարությունը նշանակվում էր կամ իշխանության կամ գործատուների կողմից, որպեսզի նրանք ենթակա լինեն իրենց որոշումներին: Նեոլիբերալիստական տնտեսության մոդելը նվազեցրեց պետության դերը և պարտականությունը տնտեսությունում ի շահ հարուստների, գործատուների և իշխող ուժի: Նման մի անարդար իրավիճակի պատճառով հարյուր հազարների հասնող ժողովուրդ լքեց երկիրն, որի հետևանքով մեծացավ երկրի անվտանգությանն սպառնացող գործոնները: Ժողովուրդի շարունակական պայքարի շնորհիվ և արդյունքում, տեղի ունեցավ 2018 թվականի Մայիսին, քաղաքական հեղափոխություն: Քաղաքական հեղափոխությունը մի նոր էջ բացեց Հայաստանի հասարակության պատմության առջև, որտեղ մարդիկ հույսեր էին փայփայում, որ կհաստատվի արդարությունը ոչ միայն քաղաքական այլ տնտեսական բնագավառում: Եղան քաղաքական բարեփոխումներ ու պայքար կոռուպցիայի դեմ և որոշակի չափով դրական ազդեց երկրի տնտեսության վրա, սակայն իշխանության լիբերալ լինելու բնույթի հետևանքով չկարողացավ տնտեսական համակարգը փոխել ու աշխատավորները մնացին առանց արհմիությունների ու որևէ ներկայացուցիչ չունեցան նոր իշխանության կազմում կամ ղեկավարման համակարգում: Բարեփոխություններ կատարելը լիբերալական ու նեոլիբերալական իշխանությունների ֆունկցիաներից է, այստեղ չի բացառվում նաև Հայաստանի իշխանությունը: Նրանք երբեք թույլ չեն տալ տնտեսական համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք հարցականի տակ կտանեն կապիտալիստական համակարգը և որոնք կնպաստեն լայն մասսաների տնտեսական արմատական բարելավմանը: Նրանք երբեք չեն ձգտել ու չեն ձգտելու ստեղծել այնպիսի օրենքներ, որոնք կխրախուսեն իրական արհմիությունների ստեղծմանը: «Հայ Ձախ Ֆորումը գտնում է, որ բոլոր դեպքերում աշխատավորները, աշխատավարձ ստացողները ու գյուղացիները պետք է աշխատեն տարբեր հնարքներով ստեղծել իրենց իրական արհմիությունները, որոնք կպաշտպանեն ու կը հետևեն նրանց հիմնական տնտեսական շահերը: ՀՀ Ազգային Խորհրդարանը երբեք չի կարող սկզբունքային օրենքներ մշակել արհմիությունների ստեղծման կամ աշխատավորների տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ, քանի, որ նրանց դասակարգային պատկանելիությունը աշխատավորները և սովորական ժողովուրդը չէ այլ հարուստենրն, գործատուները և ֆինանսական կապիտալիզմն է»: Այստեղ իհարկե Ազգային Ժողովը բարեփախական քայլեր վերցնում է հասարակության կենսամակարդակը բարելավելու ուղղությամբ, սակայն դրանց կարելի է գնահատել, որպես լիբերալական բարեփոխություններ կամ ռեֆորմներ, որոնք երբեք չեն բավարարելու ձախերին ու մենք պահանջում ենք ավելի արմատական փոփոխություններ: Հայ Ձախ Ֆորումը կոչ է անում ձախակողմյան ուժերին ավելի ակտիվ վերաբերվել երկրի սահմաների իրավիճակին: ճիշտ գնահատել պահը՝ հաշվի առնելով այլընտրանքայինի բացակայությունը, իրատեսական գնահատել ներկա իշխանությունների դրական և բացասական քաղաքականությունը: Ստեղծել ձախակողմյան ճակատ ընդգրկելով բոլոր սոցիալ դեմոկրատներին, առաջադեմ մտավորականությանը ու հատկապես բանվոր դասակարգին պատկանող մտավորականությանը: Ձախակողմյա Ճակատը կարող է ճիշտ և օբեյկտիվ վերլուծություններ ու ելքեր ներկայացնել իշխանավորներին, քաղաքական ուժերին ու ժողովրդին այս իրավիճակից դուրս գալու կապակցությամբ: Ձախակողմյա ուժերը ունենալով միջազգային մեծ թվով բարեկամներ՝ քաղաքական ուժեր, իշխանավորներ, իշխանություններ, Եվրոմիության պատգամավորներ, տարբեր երկրների խորհրդարանի պատգամավորներ և այլ ձախակողմյա ու դեմոկրատ ուժեր կարող է մեծ գործոն դառնալ միջզգային մասշտաբով պաշտպանել ՀՀ ժողովրդի, այդ թվում նաև Արցախահայության շահերը և օգտավետ լինել ՀՀ ազգային անվտանգության հարցերում: Այս տարի Հայաստանում մի վիճակում է Մայիսի Մեկը տոնվում, որը Ադերբեջանի ագրեսիաների շարունակման հետեվանքով, աշխատավորների և սահմաներում հողագործների համարր առաջնահերթ խնդիրն անվտանգության հարցն է: Չնայած բոլոր այս դժվարություններին աշխատավորները նշելով Մայիսի մեկը կվերհիշեն իրենց դասակարգային շահերը և տարբերությունները հարուստների, կապիտալսիտների հատկապես ֆինանսական կապիտալիստների հետ, որոնց առաջնահերթ խնդիրը իրենց հարստությունն է: Կեցցե Մայիսի Մեկը աշխատավորների միջազգային համերաշխության և պահանջատիրության օրը: Կեցցե Հայաստանի աշխատավորների պայքարը հանուն տնտեսական արդարության և խաղաղության: ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄ, 01/05/2023

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ