ՉԵՆՔ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՐԳՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

19 Ապրիլի 2023

 Թուրքիայի և Ադրբեջանի սադրանքները Հայաստանի և Արցախի դեմ շարունակությունն է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության քաղաքականությանը: Նեո Օսմանյան կայսրության գաղափարախոսության ջատագով՝ ՆԱՏՈ-ի անդամ Թուրքիայի նախագահ Էրդողանը, և Իրեն ենթարկված Ադրբեջանի դիկտատոր Ալիևի Արցախի և Հայաստանի նկատմամբ ծավալպաշտական նկրտումները իրականացնելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» զավթումը դեռ վաղուց երազած ծրագիրն է, որը նպատակահարմար է նաև Արևմուտքի տարածաշրջանային իր քաղաքականության համար: Ծրագրեր, որոնք նպատակ ունեն Ռուսաստանի դաշնությանը դուրս մղել կովկասից և միևնույն ժամանակ առիթը օգտագործել հարևան Իրանի իրավիճակը անկայունացնելու, մասնատելու և նրա հզոր ներկայությունը տարածաշրջանում չեզոքացնելով իրեն ենթարկելու: Արևմուտքի կողմից այս ծրագիրը մեծ պատերազմ կարող է առաջացնել տարածաշրջանում, ընդ որում ամենաշատն տուժվողը կարող է լինել Արցախն ու Հայաստանը: Հայաստանը և Արցախն պատերազմի թատերաբեմ են դառնալով կարող են հայալքվել, հատկապես Արցախը: Հայ Ձախ Ֆորումը գիտակցելով գալիք հնարավոր պատերազմը ,կոչ է անում բոլոր հայությանը թե Հայրենիքում և թե սփյուռքում համախմբվել ու միասնական ձևով սատար կանգնել Հայաստանի ժողովուրդի մեծամասնության քվե ունեցող իշխանությանը, որը հնարավորություն ունենա հզոր ձևով դիմակայել գալիք մարտահրավերներին: Մեր ազգային շահերից ելնելով նորմալ հարաբերությունները պետք է պահել ցանկացած երկրների հետ: Աշխարհաքաղաքական հակասությունների բերումով ստեղծված բախումների ապագան ճիշտ գնահատելով , ռազմական սերտ համագործակցություն ստեղծել Իրանի հետ: Միևնույն ժամանակ կոչ ենք անում զերծ մնալ երկու բևեռներում էլ գտնվելու քաղաքականությունից, և հարաբերությունները ավելի ամրացնել Ռուսաստանի դաշնության հետ: Մենք հավատացած ենք, որ ռազմական խորը համագործակցությունը այս երեք երկրների միջև (Ռուսատան, Իրան, Հայաստան) լավաագուն ելքն կարող է լինել հսկայական մարտահրավերներին դիմակայելու համար: Հայ Ձախ Ֆորումը իր հարգանքի տուրքն է մատուցում Օսմանյան կայսրության կողմից իրագործած Ցեղացպանության ենթարկված նահատակներին: 108-րդ տարելիցին նրանց հիշատակը վառ պահելով չենք մոռանա և չենք թողնելու մուռացության ենթարվի մինչև արդարության հասնելը: Փառք ու պատիվ Հայոց Ցեղասպանության նահատակներին: Դաս քաղելով մեր դառը պատմությունից թույլ չտանք նույն թշնամուն իրագործել իր հայակործան դավադրանքը: Կեցցե հայ ժողովուրդի միասնական պայքարը իր թշնամիների դեմ և հանուն արդար Հայաստանի: ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄ, 20 Ապրիլի 2023 թ.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ