Լավ զգացվում է տնտեսության ու առողջության հարցերին վերահասու լինելու հակասությունը: Հաճախ աշխատավորները ստիպված են լինում արտադրությունը վերականգնելու և իրենց ընտանիքի գոյությունը պահպանելու նպատակով ընդունեն որոշակի վարակվելու ռիսկեր և գնալով աշխատանքի բավարարեն իրենց գործատերերի ու գործատուների պահանջները: Բոլոր երկրներում ահռելի տնտեսական անհավասարություններ գոյություն ունի ժողովրդների տարբեր խավերի ու աղքատ և հարուստ երկրների միջև: Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը (ALO) իր վերջին զեկույցում, որը հրատարակվել է մոտ մեկ ամիս առաջ հայտնել է, որ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ աշխատող կանգնած է աշխատանքը կորցնելու և իրենց գոյությունը պահպանելու վտանգի առջև: Մոտ երկու միլիարդ աշխատողների եկամուտը մոտ 60 տոկոսով իջել է: Այս աշխատողների մեծամասնությունը գտնվում են աղքատ կամ քիչ զարգացած երկրներում: Խոսվում է նաև սովի վտանգի մասին հատկապես ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցների և Համաշխարհային Բանկի կողմից: Նրանք զգուշացրել են, որ կորոնայի ճգնաժամը առաջացնելու է պարենային մթերքների ու տարբեր տեսակի ուտեստեղենների նվազեցման վտանգը, հատկապես աղքատ և քիչ զարգացած երկրներում: Ըստ կապիտալիստական այդ հավաստի տվյալների աշխարհի սովածների քանակը նախքան կորոնայի ճգնաժամը մոտ 130 միլիոն հոգի էր, որը հիմա երկու հավասար է դառնալու, այսինքն 260 միլիոն հոգու, որոնցից 30 միլիոն հոգին մահանալու և ոչնչացման վտանգի առջև են կանգնած: Որոշ հարուստ երկրներ դադարեցնում կամ նվազեցնում են իրենց արտահանումը սննդի բնագավառում և ավելի շուտ մտահոգված են իրենց երկրի բնակչության ապահովության համար: Այս երևույթը մեծ մասշտաբով բարձրացնում է սննդամթերքների գները: Այստեղ վտանգված են լինելու հատկապես այն երկրները, որոնք հենված են սննդամթերքների ներմուծման հիման վրա: Նման երկրներում սովի պատճառով հնարավոր է աբսամբություններ և անկարգություններ տեղի ունենան: Բոլոր երկրներում հնարավոր է ուսումնասիրել դասակարգային անհավասարությունը և հարստության անարդար բաժանումը: Այս երևույթը վերջին տասնյակ տարիներում ավելի ակնառու է դարձել նեոլիբերալական քաղաքականության հետևանքով: Կորոնայի ճգնաժամի շրջանում ըստ Աշխատանքի համաշխարհային կազմակերպության (ALO) տվյալների Աշխարհի ժողովրդի 80 տոկոսը ապրուստի բավարար միջոցներ չունեն և իրենց եկամուտը բավարարում է միայն առօրյա կյանքը անցկացնելու համար: Աշխատանքի համաշխարհային կազմակերպութան (ALO) առաջին քարտուղարը ասել է, որ միլիոնավոր մարդկանց համար, որոնք իրենց աշխատանքը կորցրել են, եկամուտ չունենալ իրենց համար նշանակում է ապահովություն, սնունդ և ապագա չունենալ: Այդ 80 տոկոսը ձեռնահասություն չունի վարկեր կամ սոցիալական նպաստներ ստանալու: Այդ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե նրանց օգնություններ չցուցաբերվի նրանցից հազարավոր մարդիկ հնարավոր է մահանան: Դասակարգային անհավասարությանը նայենք ըստ ներկայացված վիճակագրությունների: 1-Աշխարհի բնակչության մեկ տոկոսը ավելի շատ հարստություն ունի քան թե մյուս 99 տոկոսը: 2-Աշխարհի բնակչության 80 տոկոսը ունի միայն իր առօրյա կյանքը անցկացնելու հավասար եկամուտ: Այսպիսով եթե նրանք աշխատանքը կորցնեն ու գործազուրկ լինեն սովի են մատնվելու: 3-Աշխարհի բնակչության երկու տոկոսի հարստությունը հավասար է աշխարհի բնակչության կեսի հարստությանը: 4-Աշխարհի բնակչություն միայն 300 հոգու հարստությունը հավասար է աշխարհի բնակչության երեք միալրդի հարստությանը: Վերջին տասնամյակներում այս տարածությունը՝ անհավասարությունը շատացել է: Հիմա նայենք երկրների միջև ընկած անհավասարություններին, որոնք ձեռք են բերվել միջազգային կառույցների կողմից: 200 տարի առաջ երբ շահագործման պրոցեսը սկսվեց հարուստ երկրները երեք անգամ ավելի հարուստ էին աղքատ երկրներից: Մոտ 60 տարի առաջ՝ 1960 ականներին, երբ ուղղակի շահագործման շրջանը ավարտվեց, այս տարբերությունը 30 անգամվա հասավ, այսինքն հարուստ երկրները 30 անգամ ավելի հարուստ էին քան աղքատ երկրները: Ներկայումս նեոլիբերալական քաղաքականության շնորհիվ հարուստ երկրները 80 անգամ հարուստ են քան աղքատ երկրներից: