Սոցիալզմի տեսնկյունից, կապիտալի համաշխարհայնացումը հիմնական աղքատության, դասակարգերի տարածության շատացման և քայքայիչ նոր պատերազմների առաջացման, ռացիզմի, կանանց նկատմամբ խտրականության և կրոնական նախապաշարումների ու տարբեր ուրիշ բարդությունների առաջացման պատճառ են հանդիսանում: Մեծ մասամբ պատերազմների հիմնական պատճառը իմպերիալիստական քաղաքականություններն են, որոնք պաշտպան են կանգնում համաշխարհային կապիտալի: Այդ բնագավառում Ամերիկան համարվում է ամենաուժեղ իմպերիալիստական ուժերից մեկը, որ դրդում է տարբեր պատերազմներ: Ամերիկայի «մեկ տոկոս»-ների և ոչ թէ «99 տոկոս»-ների կապիտալի մեծ մասը ներդրված է ռազմական ու նաֆտային արդյունաբերություններում, որտեղ մեծ շահեր ունեն նրանք ու մեծ մասամբ նրանք են ճշտում երկրի արտաքին քաղաքականությունը:
Սոցիալիզմին հասնելու համար չենք կարող բավարավել միայն դեմոկրատիկ իրավունքների ձեռք բերմամբ ու ստիպված ենք անդրադառնալ նաև մեր երկրի տնտեսական համակարգին ու վերացնել իմպերիալիստական քաղաքականությունը Հայաստանում: Պետք է ռադիկալ մոտեցում ցուցաբերել Հայաստանի հասարակական ու տնտեսական բնագավառներում: Մի գուցե իմպերիալիստական հարաբերություններից ազատվելը պահանջի տասնյակ տարիներ, սակայն սոցիալիստական ուժերը միշտ այս հարցը պետք է նկատի ունենան իրենց ծրագրերում, որպեսզի հասարակությունում հաստատվի տնտեսական արդարություն, որտեղ ի վերջո մարդը պետք է ազատվի կապիտալիստական շահագործող համակարգից ու տնտեսապես ապրի մարդուն վայել կյանքով: Այստեղ պարզ է, որ կապիտալիստները և նրանց գործակատարները կաշխատեն հանրային կարծիքը իրենց տնտեսական շահերի ուղղությամբ ձևավորել, նրանք նյութական ներդրումներ են կատարելու այդ նպատակին հասնելու համար, սակայն դրա դիմաց առաջատար մտավորականների, ու սոցիալիստների պարտականությունն է մերկացնել նրանց նեոլիբերալիստական տնտեսական քաղաքականությունը և հանրային կարծիքը ձևավորել այնպես, որ միշտ պահանջեն հասարակությունում տնտեսական արդարություն հաստատվի:
Այն պայմաններում երբ բոլոր տնտեսական հաստատությունները աշխատում են մրցակցության անվան տակ ու ազդված են գնի օրենքից, բանվորական յուրաքանչյուր հավաք կամ աշխատանք, որի նպատակն է ստեղծել հասրակական սեփականություն, հարստության արդար բաժանման հիմքի վրա՝ յուրաքանչյուրից իր կարողության և յուրաքանչյուրին իր աշխատանքի չափավ սկզբունքով, կապիտալիստական ուժերի կողմից դիմակայվում է ֆինանսական ու քաղաքական թշնամական վերաբերմունքով: Այստեղ հարց է առաջանում թէ նման հասարակական ու քաղաքական դիմադրության պայմաններում ինչ կարելի է անել: Ձախ հոսանքի մի մասը այն քաղաքականությանն է հետևում, որ պետք է գրավել քաղաքական իշխանությունը, կապիտալի և փողի հոսանքի հսկողության համար, ինստիտուցիոնալացնել ոչ ապրանքային ու շուկայական տնտեսական հարաբերությունները ծրագրավորման և ընդհանուր աշխատանքի բաժանման հիման վրա, որի անհաջող օրինակները նկատվել են 20-րդ դարի մեծ մասամբ սոցիալիստական երկրներում: Գոյություն ունի նաև անարխիստական մի մոտեցում, որ մտածում է պետք է ջախջախել պետական ապարատը և հզորացնել ժողովրդական կառույցները քաղաքացիական հասարակությունում:
Մեր կարծիքով վերոհիշյալ երկու տեսակետները ունեն իրենց թերությունները, կարծում եմ ամենա ճիշտ եղանակը այն կլինի, որ մտածենք, որ ներկայումս մի անցումային շրջան ենք անցկացնում Հայաստանում, որտեղ մի կողմում են գտնվում պետական շրջանակներում դեմոկրատիկ որոշ տարրեր իրենց տարբեր ընդհանուր և տեղային ձևերով՝ քաղաքներում, շրջաններում ու գյուղերում, ու մյուս կողմում ժողովրդական հավաքներն ու կառույցները, որոնք գոյություն ունեն մեր հասարակությունում, սրանք հատուկ քաղաքական տեղ են զբաղեցնում մեր ապագա հասարակության ձևավորման հարցում: Մեզ համար որպես սոցիալիստներ ու կոմունիստներ հիմնական երկարատև նպատակը կապիտալիզմից անցումն է դեպի սոցիալիզմ: Երկրում բոլոր դեմոկրատիկ միավորները պետք է միասնաբար անցկացնեն այս անցումային շրջանը, աշխատելով առանց ցնցումների, որը անհրաժեշտ է մեր նման ոչ խաղաղություն ոչ պատերազմական վիճակում գտնվող մեր երկրին:
Այսպիսով պետք է եզրակացնել, որ իմպերիաստական քաղաքականության առկայության դեպքում, հնարավոր չի լինի ստեղծել հասարակական ու տնտեսական արդարություն, որոնք անհրաժեշտ են դեպի սոցիալիստական հասարակարգ ստեղծելու անցումային փուլին: Ուրեմն պետք է ձեռբազատվել իմպերիալիստական հարաբերություններից:
Հայ Ձախ Ֆորում