Դասակարգային շարժում և հասարակական շարժում Աշխարհում ամեն ինչ դիալեկտիկորեն անըդհատ փոփոխության մեջ է, աշխարհի նկատմամբ տեսակետներն ու գաղափարները սերնդից սերունդ այնպես են փոխվում, որ հասարակ և մոլեռանդ մտածողները խորթանում են իրենց շրջապատի հանդեպ: Այս փոփոխությունները լավ հասկանալու համար ոչ թե մտքի մութ կողմին ու ենթադրություններին պետք է դիմել, այլ օբեյկտիվ և գիտական դիալեկտիկայի տեսակետներին: Այս ընթացքում պայքարի ու դեպքերի զիգզագներում հասարակական շարժումները կամ իրենց վերակազմակերպումը, օգտվելով իրենց տարիների պայքարի փորձերից, օգտվում են հասարակական հետևողական ուժերից ու աշխատող դասակարգից պայքարը շարունակելու և փոփոխություններ առաջացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ՝ անհամբեր, մոլեռանդ ու դոգմ մտածող ուժերը շարքից դուրս են գալիս ու հեռանում պայքարից: Երբեն որոշ ձախ ուժերի ռեակցիաները նման իրականության և հասարակական ուժերի հանդեպ պատճառ է դառնում, որ հասարակական տարբեր միջանկյալ ուժեր կասկածանքով վերաբերվեն բանվոր դասակարգին և նրանց ծրագրերին, հասարակության ու մասսաների պայքարում: Դասակարգային պայքարը չպետք է դիտել որպես չոր մի ծրագիր, և նկատի ունենալով սոցիալիզմի տարողականությունը և բնույթը՝ դասակարգային պայքարը պետք է համարել ոչ միայն մարքսիստների մոնոպոլիայի սահմաններում, այլ մարքսիզմը պետք է համարել սոցիալիզմի մի մասնիկը: Որոշ ոչ դասակարգային ու հակաբռնապետական շարժումներ իրենց խորքում ընդգրկում են ուժեղ արդարություն պահանջող հոսանքներ: Պետք է զգուշ լինել, որ նման հոսանքները չնկնեն իմպերիալիզմի ու սեկտարիզմի գիրկը՝ շեղելով արդարության շարժումները: Նման շարժումները, ըստ էության, ունեն հակահեգեմոնիկ բնույթ և ձգտում են հասարակական կառույցների փոփոխության՝ առանց նկատի ունենալու դասակարգայինի կողմը: Նման պայմաններում բանվոր դասակարգը և մանր բուրժուազիան ձգտում են դեմոկրատացնել երկրի քաղաքական ու տնտեսական բնագավառները՝ ազդելով նրանց վրա: Հասարակական կառույցների փոփոխության ու երկրի դեմոկրատացման գործում մեծ ներդրում են կարող ունենալ դասակարգային մոտեցումները, որոնք պետք է ներկա լինեն նման շարժումներին: Նման շարժումները պաշտպանում են բոլոր դասակարգերի շահերը իշխանության դեմ: Ինչպես արդեն նշեցինք՝ հասարակական շարժումները հակաուժային և հակահեգեմոնիայի բնույթ են կրում: Մինչդեռ կուսակցություններն ու արհմիությունները, որոնք ներկայացնում են հատուկ խմբերի շահերը, հետապնդում են, որպեսզի իշխանությունն, իրենց ձեռքում վերցնելով, կառուցվածքային փոփոխություններ առաջացնեն: Սակայն մասսաների ու հասարակական հակահեգեմոնիկ պայքարը չի նշանակում, որ նրանք հրաժարվում են դասակարգային պայքարից, այլ հաստատում է այն փաստը, որ հասարակական շարժումները արդյունք են այն դրությունների, որոնք առաջանում են աշխատանքի ու կապիտալի հակասություններից: Այս փաստը հատկապես նկատելի է այն երկրներում, որտեղ ուժերը կենտրոնացած է իշխանության ձեռքում, և հասարակական խմբերին շատ տեղ չի տրվում, քաղաքացիական հասարակությունը ճշման է ենթարկված կամ սահմանափակումներ կան նրանց աշխատանքերում: Քաղաքացիական շարժումները միևնույն ժամանակ, որ առաջ են տանում իրենց խմբերի դասակարգային շահերը, անդրադառնում են նաև ավելի համընդհանուր շահերի: Հնարավոր է այս շարժումները բաժանել կապիտալի ու աշխատանքի հակասությունների շարժումների, և օտար շարժումների, որոնց թվում կարելի է դասել կանանց, փոքրամսնությունների, ընդհանուր շարժումների և այլը: Հասարակական շարժումների տարբեր տեսակներն ու նրանց բազմաբնույթ լինելն ու տարբեր խաղացողները, օրինակ կանանց, բանվորական, երեխաների, բնապահպանության, քաղաքացիական իրավունքների, խաղաղության մարդկային իրավունքների կողմնակիցների, չքավորների, փախստականների ու հայրենիքից վտարվածների իրավունքների շարժումները չեն նվազեցնում դասակարգային շարժումը: Հասարակական շարժումներում նոր դերակատարների կամ խաղացողների բնույթը ցույց է տալիս կապիտալիստական համակարգի բարդությունը, որոնք արտացոլվում են տարբեր ձևերով ու գործընթացներով: Սակայն դերակատարների ու խաղացողների շատանալն ստեղծել է կապիտալիզի դեմ դասակարգային պայքարի նոր ձևեր ու գործընթացներ: Չի կարելի դասակարգային պայքարը սահմանափակել միայն արհմիությունների պայքարով ու բանվոր դասակարգին բնորոշ լոզունգներով: Չնայած դրան, որ բանվոր դասակարգն է, որ նկատի ունենալով նոր պայմանները՝ զարգանում է և նոր ձևեր է որդեգրում իր դասկարգային պայքարի համար: Հասրակական շարժումների ղեկավարների հակվելը դեպի ձախ և բանվորական արհմիություններ, ցույց է տալիս այդ շարժումների խորացումը և պատմական ու դիալեկտիկական մատերիալիզմի տեսության ճշգրտությունը: Գիտական այս հայացքը «Սոցիալիզմին ներկայացնում է հարմար մի նախապայման կամ հող արդարության ու մասսայական դեմոկրատիայի ընթացքի համար և ոչ թե որպես չոր ու դատարկ մի գաղափարախոսություն»: Յուրաքանչյուր հասարակություն իր հասարակական պատմական անցուդարձերի ընթացքում, տարբեր նախասոցիալիստական ճանապարհներ է ընտրում մինչև սոցիալիզմին հասնելը: Հասարակական շարժումները չեն ձգտում հեգեմոնիա ձեռք բերել, այլ նրանց նպատակը հեգեմոնիայի վերացումն է, որովհետև քաղաքացիական շարժումները ունեն հակահեգեմոնիկ ռադիկալ պլուրալիստական բնույթ, որ չի ընդունում որևէ դասակարգային կենտրոնացում, սակայն վերջ ի վերջո այս խաղը մի դասակարգային խաղ է: Հայ Ձախ Ֆորում, 1 փետրվարի, 2023 թ.