Իրանի բանակի հրամանատար, բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին 2022 թվականի ապրիլի 20-ին Բանակի օրվա կապակցությամբ ունեցած ելույթում, որը վերաբերում է երկրի պաշտպանական-ռազմական քաղաքականությանը հյուսիսարևմտյան սահմանային պատում տարածաշրջանի սահմաններն ու աշխարհաքաղաքականությունը փոխելու արտաքին ջանքերի առնչությամբ ասել է, որ ըստ ձեռք բերված տեղեկությունների՝ պարզ է դարձել և բանակը եկել է այն եզրակացության, որ արցախյան պատերազմի արդյունքում օտար ուժերը ձգտում են խարխլել Իրանի ազգային շահերը, ինչը կանխվել է Գերագույն առաջնորդի հրամանով
«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ երկրի սահմաններից հյուսիս-արևմուտք ընկած կարևոր և ռազմավարական տարածաշրջանում մենք տեղեկություն ստացանք, որ Սիոնիստական ռեժիմը ներկա է պատերազմող երկրներից մեկում և մտադիր է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Բանակի գլխավոր հրամանատարի հրամանով «Խայբեր նվաճողներ» զորավարժությունը տեղի ունեցավ համապատասխան վայրում։
Այս պահին մենք հայտարարեցինք երկու կարևոր և ռազմավարական պայման. Նախ՝ թույլ չենք տա, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխություն լինի, երկրորդ՝ սիոնիստները պետք է հեռանան այդ տարածաշրջանից։ «Մենք մնացինք տարածաշրջանում, և այս երկու պայմանները կատարվեցին, բայց մենք դեռ հետևում ենք սիոնիստական շարժումներին»։