ՈՐՊԵՍ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՑԻՆԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՆԱՏՈ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

07 Փետրվարի 2022

2020 թվականին Դեյվ ԴեԿամպը Չինաստանին համարել է որպես «սպառնալիք» ՆԱՏՕ-ի համար: Այս մասին տեղեկացրել է «Կատեգորիաներ Նորություններ» լրատվամիջոցը, 2022 թվականի ձետրվարի 4-ին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Պեկինի Օլիմպիական խաղերի ընթացքում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Արեւմուտքի դեմ միասնության ցուցադրման նպատակով երկու ղեկավարները կոչ արեցին դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը, որը անվտանգության առաջարկների գլխավոր պահանջն էր, որը Պուտինը վերջերս ներկայացրել է ԱՄՆ-ի նախագահին։
«Կողմերը դեմ են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը եւ կոչ են անում Հյուսիսատլանտյան դաշինքին հրաժարվել իր գաղափարախոսական սառը պատերազմի մոտեցումներից, հարգել այլ երկրների ինքնիշխանությունը, անվտանգությունն ու շահերը, նրանց քաղաքակրթական, մշակութային եւ պատմական ծագման բազմազանությունը եւ արդար ու օբյեկտիվ վերաբերմունք դրսեւորել այլ պետությունների խաղաղ զարգացման նկատմամբ»,- ասված է երկու առաջնորդների համատեղ հայտարարության մեջ:
Այն, որ Սին միանում է Պուտինին կոչին, զարմանալի չէ։ 2020 թվականին ՆԱՏՕ-ն զեկույց է հրապարակել, ընդ որում նշել է, որ Չինաստանը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի առջեւ կանգնած «սպառնալիքներից» մեկն է։ Զեկույցը կոչ էր արել ՆԱՏՕ-ին կապեր հաստատել Ասիա խաղաղօվկիանոսյան երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի հետ:
Պուտինը եւ Սինը ասել են, որ երկուսն էլ «լուրջ մտահոգված են» ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Բրիտանիայի միջեւ AUKUS-ի նոր ռազմական դաշինքով, որը հնարավորություն կտա Քենբեռային մուտք գործել միջուկային սուզանավերի տեխնոլոգիաներ: «Ռուսաստանը եւ Չինաստանը կարծում են, որ նման գործողությունները հակասում են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության եւ կայուն զարգացման նպատակներին, մեծացնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի վտանգը եւ լուրջ ռիսկեր են ստեղծում միջուկային ընդլայնման համար», - ասել են երկու ղեկավարները:
Արեւմուտքը կենտրոնացել է եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Չինաստանը շրջափակելու վրա, բնականաբար, հանգեցրել է այն բանին, որ երկու երկրները մեծացնում են համագործակցությունը թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով։ Երկու երկրների դեմ ԱՄՆ-ի սահմանափակումները նույնպես նպաստել են Մոսկվայի եւ Պեկինի միջեւ առեւտրին։ Պուտինը ուրբաթ հայտարարել է Չինաստանի հետ գազի եւ նավթի նոր գործարքների մասին, որոնց արժեքը մոտ 117,5 միլիարդ դոլար է:
Թարգմանեց՝ Հայ Ձախ Ֆորումը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ