Նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանցից, ովքեր դժվար եղանակային պայմաններում մասնակցել են ընտրություններից, անկախ նրանից թե ում են ձայն տվել: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կուսակցություններից ու անհատներից, որոնք մասնակցել են այս ընտրությանը և նրանց ովքեր կազմակերպել են այս ժողովրդավարական ընտրությունները: Նման եռուզեր անհրաժեշտ կլինի ապագա տարիների ընթացքում շարունակել ու պահպանել այն փոփոխությունները, որ սկսել ենք: Շնորհակալություն բոլոր այն կանանց, որոնք կազմակերպվեցին, որպեսի պաշտպանեն այն իրավունքները, որոնց ձեռք բերման համար շատ ջանքեր են ներդրել: Շնորհակալություն այն տարբեր խմբերից, որոնց նկատմամբ երկար տարիներ խտրականություն էր ցուցաբերվում և այս ընտրություններում, որոշակի առաջընթաց ունեցան: Հույս ունեմ հենվելով բոլոր թեկնածուների ու կուսակցությունների գաղափարների ու առաջարկների վրա կկարողանանք ստեղծել բոլորիս իշխանությունը, որտեղ կհասկանանք թե ինչպես մեր միջև կամուրջներ ստեղծել և կկարողանանք ավելի լավ ապրելու պայմաններ ստեղծել, որովհետև այն ինչ մեզ համախմբում է մեր սերն է Չիլիի և ժողովրդի նկատմամբ: Ես 35 տարեկան եմ ու գիտեմ, որ պատմությունը մեզանով չի սկսում, զգում եմ, որ ժառանգորդն եմ պատմական մի անցման պրոցեսի, որտեղ պետք է մեծ ջանքեր ներդնենք հասարակական արդարության, դեմոկրատիայի տարածման, մարդու իրավունքների պաշտպանության և ազատությունների պահպանման ուղղությամբ:
Սիրելի հայրենակիցներ ես Չիլիի բոլոր տղամարդկանց ու կանանց նախագան եմ, նախագահն եմ բոլոր նրանց ովքեր այս ծրագրին են ձայն տվել, նախագահն եմ բոլոր նրանց, որ ուրիշ այլընտրանք են ընտրել ու կամ բոլորովին չեն քվեարկել: Հեշտ ժամանակներ չունենք առջևում, մենք պետք է կարողանանք հաղթահարել կովիդի հետևանքով քաղաքական, տնտեսական ու հասարակական հետևանքների դեմ: Վստահ դժվար կլինի, սակայն մենք փոքր և ամուր քայլերով, դասեր քաղելով մեր պատմությունից առաջ ենք գնալու: Չիլին որպես մի երկիր կարճ պատմություն ունի, պարզապես երկու դար, սակայն հարուստ է փորձառություններով ձեռքբերուների, սխալների, հաղթանակների և հուսահատությունների առումով: Մենք անցյալից դասեր ենք քաղել ու անցյալի համեմատ ավելի վստահ քայլեր ենք վերցնելու:
Տնտեսական աճը եթե անհավասարության հիման վրա լինի խնդիր ունի և ճիշտ չէ, միայն հասարակական համախմբվածությամբ, համերաշխության ու ժողովրդի հետ կիսելով ամեն ինչ կարող ենք կարող ենք գնալ դեպի իրական զարգացում, որտեղ յուրաքանչյուր Չիլիական ընտանիք կունենա փոքր կամ միջին աշխատանք ու գործ: Գիտենք, որ ժողովրդավարական կառույցների անկայունությունը ուղղակի առաջացնում է անիշխանության, ու հիմնական ծանրությունը և տանջանքը ընկնում է հասարակության ամենաթույլ խավերի ուսին: Մենք ամեն օր պետք է պաշտպանենեք դեմոկրատիան: Առաջխաղացումը պետք է անըդհատ լինի և քայլ առ քայլ: Գիտենք, որ պետք է միշտ հավատարիմ մնալ մարդու իրավունքների հարգմանը և մի նախագահ երբեք չպիտի իր ժողովրդի դեմ պայքար հայտարարի: Շատ մարտահրավերների առջև ենք կանգնած, առողջապահության հնարավորություններից պետք է ժողովուրդը կարողանա հավասար ձևով օգտվել, որակի և ժամանակի խտրականություն չպետք է լինի հարուստի և աղքատի միջև: Թոշակառուները պետք է բավարար թոշակով պատվավոր կյանք ունենան, նրանք այլևս էլ չպետք սպասեն հարստության արդար բաժանմանը: Պետք է վերջ տրվի անբնակարանությանը և բոլորը պետք է ձեռնհասություն ունենա կյանքի անհրաժեշտ ծառայություններին: Լայնածավալ կրթությունը պետք է հզորանա, բանվորների աշխատավարձերը պետք է բարձրանա և կանանց համար ազգային պահպանության համակարգ պետք է ստեղխվի՝ վերջ պետք է տրվի հայրապետական ժառանգությանը մեր հասարակությունում:
Սիրելի հայրենակիցներ կլիմայի հարցը սարքով մի հարց չէ, այլ պատահում է հենց այստեղ մեզ մոտ, որոնք ուղղակի ազդեցություն են թողնումմեր և մեր ապագա սերունդների վրա: Իհարկե բոլոր գործերը միանգամից չենք կարող իրականացնել և կլինեն առաջնություններ: Մենք քայլ առ քայլ ենք կարող ժողովրդի կյանքը լավացնել:
Մենք պետության համար ունենալով մի ծրագրով ենք այստեղ հասել, այդ ծրագիրը քանի բառով այսպես կձևակերպեի՝ առաջխաղացում, պատասխանատվությամբ, որը պահանջում է Չիլին: Սա նշանակում է տնտեսական զարգացում, ապահովել մի խաղաղ ու ապահով կյանք, ազատությունների և իրավունքների խորացում: Առաջին անգամ մեր պատմության ընթացքում մշակում ենք մի հավասար և ժողովրդավարական սահմանադրություն ամբողջ ժողովրդի մասնակցությամբ:
Հաղթանակի այս գիշերվան ես կրկնում եմ այն պարտականությունը, որ ընտրապայքարի ընթացքում հայտարարել ենք՝ մենք խորացնելու և տարածելու ենք հասարակական իրավունքները, այս աշխատանքը կատարելու ենք հասարակական պատասխանատվությամբ, մենք այս աշխատանքը կատարելու ենք պահպանելով մեր գլխավոր տնտեսությունը: Մենք կաշխատանք լավ ձևով սա իրականացնենք, որպեսի հնարավոր լինի բարելավել թոշակառուների կյանքը և առողջապահության ապահովումը, ետ չենք նստելու այս պահանջներից:
Մենք ունենք հավասարակշռված համագումար, որը նախաձեռնող է և պարտական երկխոսությունների համար: Ես դա համարում եմ լավ գործոն հաշտության և միասնականության համար մեր երկրի բարորության մեծ գործերի, երկարատև համաձայնություններ ձեռք բերելու և մեր հայրենակիցների կյանքի որակը բարելավելու համար: Ես հավատում եմ բռնություն չկիրառման քաղաքականությանը և քաղաքական բոլոր ուժերի պատասխանատվությանը տարբերությունները պահպանելու համար գաղափարների սահմաններում: Խնդրում եմ հասկանալ, որ դուք ինձ մեջ կտեսնեք այնպիսի նախագահ, որը պատրաստ է լսելու տարբեր տեսակետներ և հնարավորինս նրանց մոտեցնելու պատրաստակամությամբ, շինիչ քննադատությունները, որոնք ուղղված կլինեն մեր բարօրության համար կընդունեմ: Այսօր ուրախության օր է, սակայն դրանից ավելի կարևորը մեծ պատասխանատվությունն է և մեծ աշխատանքները, որը մեր առջևում է: Պետք է աշխատենք միասնական լինենք, պետք է աշխատենք բոլոր այն փոփոխությունների իրագործման համար, որ մեր երկիրը դրա կարիքը ունի միմյանց կողքի լինենք: Սա մի աշխատանք է, որը ժողովրդի հետ միասին ղեկավարելու ենք:
Լիահույս, գիտակցելով առջևում բոլոր մարտահրավերներից,
Ձեզ ջերմ գրկելով հաջողություն եմ մաղթում, ընթանում ենք ամենալավ զգացմունքներով,
Մենք շարունակելու ենք, շատ շնորհակալություն:
Պատրաստեց՝ Հայ Ձախ Ֆորումը,
Աղբյուր՝ «Հակառակ Ուղղի» լրատվամիջոց
Պատրաստեց՝ Հայ Ձախ Ֆորումը